Անի համայնքի բնակիչները կրկին փակել են համայնքապետարանի մուտքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Անի համայնքի բնակիչները կրկին փակել են համայնքապետարանի մուտքը

15:55 04.03.2019

Այսօր Անի խոշորացված համայնքի բնակիչները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները։ Նրանք կրկին պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցներից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ առավոտյան ժամը 8։30-ից փակել են համայնքապետարանի մուտքն ու թույլ չեն տվել աշխատակիցներին ներս մտնել։ Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, հանդիպելով ցուցարարների դիմադրությանը, հեռացել է  տարածքից և այլևս աշխատավայր չի վերադարձել։

«Վերսկսել ենք մեր բողոքի ակցիան,նորից փակել ենք համայնքապետարանի դուռը, գիշերը այստեղ ենք մնալու, չենք բացի դուռը մինչև հրաժարական չտա»,- ասել է ակցիայի մասնակիցներից Հայկ Անտոնյանը։

Տարածքում են նաև ոստիկանության աշխատակիցները, համայնքապետարանի դուռը բացելու նրանց հորդորները մնացել են անպատասխան։ Ակցիայի մասնակիցների և  համայնքապետարանի աշխատակիցների միջև ընդհարում չի եղել։

Մինչ այս, բողոքի ակցիայի մասնակիցները Տարածքային զարգացման և կառավարման նախարարություն են փոխանցել համայնքի բնակիչների`Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով 4500 ստորագրությամբ դիմումը։

«Ստորագրություն էին ուզում, հավաքեցինք, չարաշահումներ էին ուզում՝ դա էլ կա, էլ ի՞նչ պետք է լինի, որ ուշադրություն դարձնեն այս խնդրին»,- զարմացած պատասխանել է բողոքի ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ Անի խոշորացված համայնքի բնակիչները դեռ նախորդ տարվանից էին սկսել իրենց բողոքի ակցիաները, փակվեց Գյումրի-Երևան մայրուղին, ցույցեր ու քայլերթեր անցկացվեցին համայնքի կենտրոն Մարալիկ քաղաքում և գյուղական բնակավայրերում, մետաղե պարաններով ու նստարաններով փակվեց համայնքապետարանի դուռը, որը բացվեց միայն Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի` Մարալիկ այցի ժամանակ։ Սակայն ծառայության աշխատակիցների իրականացրած ստուգումներից բացահայտվեց ֆինանսական չարաշահման մեկ դեպք։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:37 12.08.2025

Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոի արևելյան ափին, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Կուշիրո քաղաքի մոտակայքում, 20 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կազմել է երեք բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Երկրաշարժը զգացվել է երեք պրեֆեկտուրաներում։ Ցունամիի սպառնալիք չկա։ ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

15:30 12.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերը

15:23 12.08.2025

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Անգլիական ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք հարձակվողի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հնարավոր է հեռանա նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի […] ...

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

15:17 12.08.2025

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

15:09 12.08.2025

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP