22:13 05.03.2019
Երեք ամիս բողոքների հարաբերական դադարն էլ մասնակիցները պատճառաբանեցին, թե ինչի հետ էր կապված: Երեք ամիս Անի խոշորացված համայնքի 17 գյուղերով շրջել են ու ստորագրություններ հավաքել ղեկավարի հրաժարականի համար։ Հիմա ձեռքի տակ ունեն 4500 ստորագրություն:
Բնակիչների ստորագրություններով փաթեթը 20 օր առաջ էլ տարել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, սպասում են պատասխանի: Իր աշխատակազմով փակ դռների հանդիպած համայնքի ղեկավարն էլ որոշել է աշխատակազմով տեղափոխվել Սառնաղբյուր: Արտակ Գևորգյանը ստորագրությունների իսկությունը կասկածի տակ է դնում և կարծում, որ դրանք գյուղացիներից խաբեությամբ են վերցրել։
4500 ստորագրությունների իսկության ճշտումներին սպասում է և պնդում,որ հրաժարական ներկայացնելու պատճառներ չունի:
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողության ծառայությունը 4 ամիս առաջ ուսումնասիրություններ կատարեց Անիի համայնքապետարանում, ֆինանսական ու պաշտոնական դիրքի չարաշահումների մասին նաև հայտարարություն տարածվեց:
Հիշեցնենք՝ Արտակ Գևորգյանը մինչև խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելը Մարալիկի քաղաքապետն էր 2004 թվականից: Խոշորացված համայնքի ղեկավարը համայնքապետարանի շենք վերադառնալու խնդրանքով դիմել է իրավապահներին։ Մինչև դա կհաջողվի , կշարունակի աշխատակազմի հետ շրջել 17 համայնքներով, դրանց վարչական շենքերում աշխատանքը կազմակերպի:
Երեկ Մարալիկում է եղել Շիրակի մարզպետը, հանդիպումներ է ունեցել թե՛ ցուցարարների, թե՛ համայնքի ղեկավարի հետ: Խորհուրդ է տվել իրար հասկանալ փոխզիջումների տարբերակով։ Բողոքի ակցիայի մասնակիցները, այնուամենայնիվ, դեռ շարունակում են համայնքապետարանի դուռը փակել համայնքի ղեկավարի առջև:
15:45 12.08.2025
Դոնարուման կհեռանա ՊՍԺ-իցՉեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հեռացվել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի հայտացուցակից։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացին կհեռանա փարիզյան ակումբից: Նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա և չի էլ լինի: Ակումբում հավատում են, որ թիմի նորեկ, ֆրանսիացի Լյուկա Շևալյեն կդառնա ՊՍԺ-ի «առաջին համարը»: Դոնարուման կա՛մ մինչև տրանսֆերային […] ...
15:37 12.08.2025
Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոի արևելյան ափին, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Կուշիրո քաղաքի մոտակայքում, 20 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կազմել է երեք բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Երկրաշարժը զգացվել է երեք պրեֆեկտուրաներում։ Ցունամիի սպառնալիք չկա։ ...
15:30 12.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտելՕգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել […] ...
15:23 12.08.2025
«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերըԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Անգլիական ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք հարձակվողի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հնարավոր է հեռանա նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի […] ...
15:17 12.08.2025
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...
15:09 12.08.2025
Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկըՕգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...