Դպրոցների տնօրենների ընտրության կարգն ու մրցույթի կանոնները փոխվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Դպրոցների տնօրենների ընտրության կարգն ու մրցույթի կանոնները փոխվել են

21:58 11.04.2019

Դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում, դրանցից շատերը նույնիսկ անցնում են լարված ու մրցակցային թեժ պայքարով: Երբեմն դպրոցների կառավարման խորհուրդների անդամները բարձրաձայնում են մրցույթները խախտումներով և ոչ օբյեկտիվ անցկացնելու մասին: Այս ամենը հաշվի առնելով՝ Կրթության և գիտության նախարարությունն արմատապես փոխել է դպրոցների տնօրենների մրցույթների անցկացման կարգը:

«Տնօրենների նշանակման և ընտրության կարգը փոփոխվել է և հիմա արդեն շրջանառության մեջ է դրվել գերատեսչություններից կարծիքներ ստանալու նպատակով: Ամբողջ տրամաբանությունը եթե հակիրճ բացատրեմ, կայանում է նրանում, որ տնօրենի ընտրության գործընթացում մեծացել է մանկավարժական կոլեկտիվի և ծնողական համայնքի դերակատարությունը»,- նշել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նախարարության պատասխանատուն նաև նշել է, որ փոփոխվել է նաև դպրոցների կառավարման խորհուրդների կազմը, նախկին 8 անդամի փոխարեն նոր խորհուրդները կունենան 9 անդամ և 3-ական տեղ հատկացվելու է մանկավարժական և ծնողական խորհուրդներին:

«Նախքան մրցույթը հավակնորդը պետք է հանդիպում-քննարկում ունենա մանկավարժական և ծնողական խորհուրդների հետ, ծնողական խորհուրդները պետք է կատարեն իրենց ընտրությունը և իրենց ձայնը փոխանցեն մրցութային հանձնաժողովին: Գաղափարը կայանում է նրանում, որ մանկավարժական և ծնողական հանրույթը տնօրենի ընտրության ժամանակ կունենա որոշիչ դեր», – պարզաբանել է Աշոտ Արշակյանը:

Նոր կարգով կարևորվում է նաև աշակերտական հանրույթի ձայնը, չնայած այն հանգամանքին, որ կառավարման խորհուրդների կազմում աշակերտներն ընդգրկված չեն:

«Եվս մեկ փոփոխություն ենք կատարել և պարտադիր պայման ենք սահմանել, որ հավակնորդները մինչև իրենց զարգացման ծրագիրը գրելը պետք է պարտադիր հանդիպեն աշակերտների և աշակերտական խորհրդի հետ և միայն նրանց հետ զրուցելուց հետո նոր գրեն ու ներկայացնեն իրենց զարգացման ծրագիրը»,- ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Աշոտ Արշակյանը նաև նշել է, որ դպրոցներում կառավարման խորհուրդը բարձրագույն մարմին է, որտեղ հաշվի է առնվում և՛ մանկավարժական, և՛ ծնողական խորհուրդների, և՛ լիազոր մարմինների ներկայացուցիչների ձայները, այսինքն՝ բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացված են, և այս փոփոխությունների նպատակը տնօրենների մրցույթները հնարավորինս թափանցիկ ու օբյեկտիվ անցկացնելն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP