Ջավախքցի Աշոտ Խանոյանն ատամներով միաժամանակ 10 տարբեր մակնիշի ավտոմեքենա է քաշել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Ջավախքցի Աշոտ Խանոյանն ատամներով միաժամանակ 10 տարբեր մակնիշի ավտոմեքենա է քաշել

22:03 24.04.2019

Ծնունդով Ջավախքից, Գինեսի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը նոր ուժային հնարքով է առանձնացել: Այսօր Գյումրու  կենտրոնական հրապարակում ատամներով միաժամանակ 10 տարբեր մակնիշի ավտոմեքենա է քաշել, որոնց ընդհանուր քաշը կազմել է 40 տոննա։«Ի նկատի ունեինք 24 ավտոմեքենա, քանի որ տեսանք Գյումրիում տարածքը շատ փոքր էր, 24 ավտոմեքենա չկարողացա տեղավորել հրապարակում: Ես էլի պատրաստ եմ էդ ռեկորդը սահմանելուն»,- ասել է Աշոտ Խանոյանը:Սրանով Աշոտը հավակնում է սահմանել նոր ռեկորդ և թարմացնել գինեսի ռեկորդների ցանկը: Առաջին մեծ հաջողությունը Աշոտը գրանցել է Ռուսաստանի Դաշնությունում, ռելսերի վրա ատամներով քաշել է 400 տոննա ընդհանուր քաշով գնացքը յոթ վագոններով: Իր մոտ արտասովոր ունակությունը դյութազունը նկատել է դեռ դպրոցական տարիքից:«6-րդ դասարանում եմ առաջին անգամ զգացել, աթոռն եմ բարձրացրել ատամներով դպրոցում,դրանից հետո սեղանն եմ բարձրացրել, եղել է, որ հարսանիքի ժամանակ սեղանը տորթը վրան բարձրացրել ու պարացրել եմ»,- պատմել է Գինեսի բազմակի ռեկորդակիրը:Ի դեպ, Աշոտ Խանոյանը ընտանիքում եռյակ եղբայրներից մեկն  է, իսկ անձնական քաշն ընդամենը 57 կգ է։ Ֆենոմենալ ուժով երիտասարդը նաև բյուրեղապակյա բաժակներ է ատամներով կոտրում ու ծամելով կուլ տալիս։ «3-5 հատ բյուրեղապակյա բաժակ եմ ուտում, կուլ եմ տալիս, առողջական խնդիրներ չեն եղել, նորմալ մարսում եմ: Առաջին անգամ գինովցած եմ եղել, փորձել եմ ու ստացվել է, բայց չեմ ցանկանա, որ ինչ-որ մեկը փորձի, իմը Աստծո կողմից է տրված, բան չի պատահի»,- իր արտասովոր ունակությունն այսպես է մեկնաբանել 32-ամյա երիտասարդը:Աշոտ Խանոյանը նաև կատակով ասում է,որ բյուրեղապակյա բաժակները շատ համեղ են, իսկ ատամները շատ ամուր ու առողջ են: Այժմ   երիտասարդը հրավեր է ստացել Հնդկաստանից, որտեղ պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել ՝ քաշելով 500 տոննա կշռող նավը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP