19:15 25.04.2019
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքները երթի են դուրս եկել, ինչպես նաև բողոքի ակցիաներ կազմակերպել Թուրքիայի հյուպատոսարանների առջև: Որոշ դեպքերում ակցիաները խաղաղ են անցել, որոշ դեպքերում էլ դրանք ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով:
Բելգիա
Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին հարյուրավոր հայեր հավաքվել են Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ Թուրքիայի դեսպանատան առջև: Հայկական դրոշներ ծածանելով՝ ցուցարարները պահանջել են, որ Թուրքիան պատասխանատվություն կրի իրականացրած ոճրագործության համար:
Արգենտինա
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում նույնպես նշել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Երթի հարյուրավոր մասնակիցների շարքում են եղել ոչ միայն հայկական համայնքի ներկայացուցիչներ, այլև տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ: Նրանք, հայկական դրոշներ ծածանելով, շարժվել են Արգենտինայում Թուրքիայի դեսպանատուն՝ Անկարայից պահանջելով վերջ դնել ժխտողականության քաղաքականությանը:
ԱՄՆ
Ցեղասպանության 104-րդ տարելիցին երթ է կազմակերպվել նաև ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում հազարավոր մարդիկ մասնակցել են ամենամյա մասշտաբային միջոցառմանը, որը հայտնի է որպես «Արդարության երթ»: Այնուհետև երթի մասնակիցները հավաքվել են Թուրքիայի հյուպատոսարանի առջև:
Բողոքի ակցիա է կազմակերպվել նաև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև: Ամենամյա ակցիան կազմակերպում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն: Դեսպանատան առջև հակաակցիա են կազմակերպել նաև Թուրքիայի աջակիցները:
«Այն, որ ցեղասպանության իրագործումը կարող է անպատիժ մնալ, սպառնալիք է ողջ մարդկության և, անշուշտ, Հայաստանի համար, որը սահմանակցում է ցեղասպանության իրականացնող երկրին, որը չի զղջում կատարվածի համար»,- նշել է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչ Արամ Համբարյանը:
Հունաստան
Հունաստանում նույնպես հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են կազմակերպել Սալոնիկում՝ Թուրքիայի հյուպատոսարանի առջև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով: Մինչ այդ ակցիայի մասնակիցները երթով անցել էին քաղաքով:
Սակայն Սալոնիկում ակցիայի մասնակիցների և հյուպատոսարանը պահպանող ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել:
10:26 20.06.2025
«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում էՆույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...
10:23 20.06.2025
Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաՇարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...
10:13 20.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախներիԻսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...
10:00 20.06.2025
Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնինՈւրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...