Հրատապ ծրագրով հիմնանորոգվում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Հրատապ ծրագրով հիմնանորոգվում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը

19:30 02.05.2019

Անցած տարի հրատապ խնդիրների լուծման ծրագրով կառավարությունը Շիրակի մարզին հատկացրեց 426 միլիոն դրամ։ Բայց դրանցից ոչ բոլորում են աշխատանքները սկսված: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինմրցույթների  ուշացումները հետաձգել են աշխատանքների մեկնարկի ժամկետները: Նախորդ տարվա ծրագիրը նոր է սկսվել Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցում:
Հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում առաջնահերթություն է տրվել մարզի կրթական հաստատությունների վերանորոգմանը: Հացիկից բացի, գյուղական մի քանի` Փոքր Մանթաշի, Տուֆաշենի, Մեղրաշենի, Սարագյուղի, Կառնուտի և Հովտունի դպրոցները ևս սպասում են շինաշխատանքների մեկնարկին:
1970-ականներին Հացիկ գյուղի համար կառուցվել է միջնակարգ դպրոց: Այդ տարիներին տիպային շենքերին հատուկ երկհարկանի կառույց է եղել մինչև 1988 թվականը: Երկրաշարժի վնասները գյուղի դպրոց էլ էին հասել, որոշվել էր երկրորդ հարկը ապամոնտաժել, բայց դրանից հետո վերանորոգում չի կատարվել, առաջին հարկը մնացել է ճաքած պատերով, իսկ 30 տարում վնասվածքները հասել են հիմքերի բազալտե քարերին:
Քայքայված վիճակը միայն դրսից չէ, որ երևում է: Դասարանների ու միջանցքների բետոնե քանդված հատակը քողարկել են ինչով հնարավոր է, փակել են հատակին գոյացած փոսերը, որ գոնե անվտանգ լինի աշակերտների համար:
Դպրոցի շենքը հիմնականում սկսել է վնասվել երկրորդ հարկի ապամոնտաժումից հետո: Շինարարների սխալ ու թերի աշխատանքի պատճառով տանիքից անձրևաջրերն անարգել հոսում են, իսկ թերությունները վերացնելու աշխատանքներ 30 տարի շարունակ չեն ձեռնարկվել:
Ընդամենը երկու շաբաթ առաջ սկսված հիմնանորոգման աշխատանքների տանիքին հասնելու են ավելի ուշ: Նախագծով է հաստատված` տանիքն ամբողջությամբ նորոգվելու է թիթեղներով: Այժմ աշխատանքներն սկսվել են դպրոցի փոքր մասնաշենքից: Վնասվածության աստիճանը հաշվի առնելով` նաև միջնապատերի ամրացում է կատարվում: Դպրոցի հիմնանորոգումը ընթանում դասերին զուգահեռ, աշակերտները տեղափոխվել են մյուս մասնաշենք:
Հիմնանորոգման ծրագրով նորացվելու են դռներն ու պատուհանները, բայց ոչ ջեռուցման համակարգը: Դպրոցը կշարունակեն  ջեռուցել չուգունե հին մարտկոցներով: Լոկալ համակարգն աշխատում է էլեկտրաէներգիայով: Հիմնանորոգումից հետո էլ  դպրոցը չի  ունենա սպորտդահլիճ, իսկ երկրորդ մասնաշենքի հիմնանորոգմանը հերթ կհասնի ուսումնական տարվա ավարտից հետո:

Վերանորոգումներից հետո տնօրենը հույս ունի, որ  կկանխվի աշակերտների արտահոսքը: Վերջին տարիներին Հացիկից բազմաթիվ երեխաներ են տեղափոխվել Գյումրու դպրոցներ: Հիմա  ունեն 90 աշակերտ` մեկ երկկոմպլեկտ դասարանով, իսկ այս տարի Հացիկի դպրոցն ունի ընդամենը երկու շրջանավարտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

15:17 12.08.2025

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

15:09 12.08.2025

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

BACK_TO_TOP