Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ժխտելու հերթական քայլն է ձեռնարկել. թուրք լրագրողի հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ժխտելու հերթական քայլն է ձեռնարկել. թուրք լրագրողի հոդվածը

14:43 02.05.2019

Վաշինգտոնում բնակվող թուրք լրագրող Ուզայ Բուլութը Gatestone Institute միջազգային քաղաքականության խորհրդի կայքում հոդված է հրապարակել, որում խոսում է Հայոց ցեղասպանությունը հերքելու Թուրքիայի ջանքերի մասին:

Լրագրողի խոսքերով, պետության հովանավորության տակ գտնվող Թուրքիայի պատմության ինստիտուտը հրատարակության է նախապատրաստում 25 հատորից կազմված շարք, որով ժխտում է Թուրքիայի մասնակցությունը Հայոց ցեղասպանությունը: Ինստիտուտը նաև վավերագրական ֆիլմ է արտադրել, որում պնդում է, որ 1915-ին հայերն են սկսել մուսուլմանների նկատմամբ «դաժանությունները», ինչին ի պատասխան՝ թուրքերը սկսել են նրանց «վերաբնակեցնել»:

Հոդվածի հեղինակը գրում է, որ 1915-ից ի վեր Թուրքիայի իշխանությունները ժխտում են, որ ցեղասպանություն ընդհանրապես տեղի ունեցել է, որ այն իրականացրել են թուրքերը, ինչպես նաև պատժում են բոլոր նրանց, ովքեր հակառակն են պնդում:

Ուզայ Բուլութը նաև օրինակներով ներկայացնում է, թե ինչպես են վերջին տարիներին թուրքական իշխանություններն ակտիվորեն ոչնչացնում Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային և կրոնական հուշարձանները, ինչպես նաև ճնշում գործադրում երկրում ապրող հայերի նկատմամբ:

Լրագրողը նաև մեջբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն այլ ցեղասպանությունները կանխելու ամենաարդյունավետ միջոցն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի նորանշանակ առաջին տեղակալի հետ

19:39 07.08.2025

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի նորանշանակ առաջին տեղակալի հետ

Օգոստոսի 7-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև գործընկերային և ռազմավարական, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ ...

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

19:25 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։ ...

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

19:12 07.08.2025

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

18:51 07.08.2025

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

18:36 07.08.2025

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

18:27 07.08.2025

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...

BACK_TO_TOP