23:57 06.05.2019
Այսօր Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում տեղի է ունեցել տնօրենի թափուր պաշտոնի ամար հայտարարված մրցույթը։ Մեկամսյա ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել հինգ թեկնածու և դրանցից մեկն է միայն այս դպրոցից: Թիվ 19 դպրոցի թեկնածուն դպրոցի փոխտնօրեն Արտակ Մարտիրոսյանն է, մյուս թեկնածուներն էին թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սիլվա Սահակյանը, թիվ 4 դպրոցի փոխտնօրեն Ալեքսան Այվազյանը, ևս երկու թեկնածու էլ թիվ 11 հիմնական դպրոցից էին ՝ փոխտնօրեն Արման Վարդանյանը ու դասվար Քրիստինե Վարդանյանը։
Հայեցակարգային ծրագիրը ներկայացնելու և հարցերին պատասխանելու համար թեկնածուներից յուրաքանչյուրին տրամադրվել է 40 րոպե։ Իսկ մրցույթն անցկացնում էր ընդամենը 3 օր առաջ կրթության և գիտության նախարարի հրամանով նոր ձևավորված դպրոցի կառավարման խորհուրդը:
Հարցուպատասխանի փուլից հետո անցկացվեց փակ և գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով՝ առաջին փուլում թեկնածուներից Արմեն Վարդանյանը ստացել է 4, իսկ Արտակ Մարտիրոսյանը՝ 2 ձայն, մյուս երկու թեկնածուները ստացել են մեկական ձայն, իսկ Քրիստինե Վարդանյանի օգտին քվե չի գրանցվել։
Առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներն անցել են երկրորդ փուլ ու դպրոցի կառավարման խորհրդի անդամները քվեարկել են երկրորդ անգամ։ Կրկնակի քվեարկության արդյունքով` երկու թեկնածուները հավաքել են հավասար՝ 4-ական քվեներ, ու մրցույթի վերջնարդյունքում կառավարման խորհուրդը թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն չի ընտրել։
Երկու թեկնածուների ՝ Արտակ Մարտիրոսյանի և Արմեն Վարդանյանի փաստաթղթերը եռօրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհուրդը կուղարկի փոխվարչապետին և Կրթության և գիտության նախարարություն։ Նման դեպքերում, ըստ ընթացակարգի, երկու հավասար միավորներ ունեցող թեկնածուներից մեկին ընտրում է փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանին Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել էր Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ: Նախկին տնօրենի դեմ Դատախազությունում քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...