09:37 08.05.2019
Այսօր՝ ժամը 10:30-ին, Ազգային պատկերասրահում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Սա վարչապետի թվով 4-րդ ասուլիսն է պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:
SHANTNEWS.am-ը ներկայացնում է վարչապետի նախորդ 3 ասուլիսներին քննարկված թեմաներն ու հարցերը:
Վարչապետի պաշտոնում առաջին ասուլիսը
Նիկոլ Փաշինյանի առաջին ասուլիսը, որին հավատարմագրված էին հայաստանյան մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, տեղի է ունեցել 2018-ի հուլիսի 20-ին, կառավարության նիստերի դահլիճում:
Այդ ասուլիսը տևել է մոտ 2․5 ժամ, հնչել են հարցեր տարբեր ոլորտներից: Փաշինյանն իր առաջին ասուլիսի ժամանակ խոսել է իր անունից հանդես եկած ռուս պրանկերների մասին: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, բացի հումորից, այդտեղ տեսնում է նաև որոշակի քաղաքականություն ճշտելու ձգտում, փորձում են ճշտել՝ ԵՄ-ն որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին:
Անդրադառնալով հեղափոխությունից հետո ԵՄ-ի հետ հաղորդակցությանը՝ Փաշինյանն ասել է.
«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում ես իմ բոլոր հանդիպումներում հստակ արձանագրել եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ մեր համոզմունքն է, հավատամքն է։ Վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է»,- ասել է վարչապետը:
Վարչապետն անդրադարձել է քաղբանտարկյալների խնդրին և շեշտել , որ իր համար խայտառակություն կլինի, որ Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն: Փաշինյանը նաև բացատրել է իր կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը և որպես առանցքային նպատակ նշել կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը։
Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․
Երկրորդ ասուլիս՝ եռագույն փողկապով
Նիկոլ Փաշինյանի երկրորդ ասուլիսը տեղի է ունեցել 2018-ի նոյեմբերի 20-ին: Ասուլիսին ներկա են եղել ավելի քան 50 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այն տևել է մոտ 3․5 ժամ: Այդ ժամանակ վարչապետի արդեն պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլում էր, և լրագրողներին էլ մեծ մասամբ հուզում էին առաջիկայում սպասվող ընտրությունները: Բացի այդ, լրագրողները հետաքրքրվել են նաև ՀԱՊԿ-ի հանդեպ վարչապետի դիրքորոշմամբ: Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն:
Այդ ժամանակահատվածում ՀԱՊԿ քարտուղարի ընտրության հարցով լարվել էին հարաբերությունները Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Փաշինյանը հարաբերությունների լարվածության ֆոնին նաև ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն այս համատեքստում երկրորդական ու երրորդական հարց է:
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում նաև արձանագրել է, որ նախկին յուրացումներից ու չարաշահումներից 10.5 մլրդ դրամ է վերականգնվել:
Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․
Երրորդ ասուլիսը՝ Մատենադարանում
Լրատվամիջոցների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումը տեղի ունեցավ երկու ամիս առաջ՝ մարտի 19-ին, Մատենադարանում: Այս ասուլիսն իր տևողությամբ ամենաերկարն է եղել՝ մոտ 4․5 ժամ տևողությամբ:
Սկզբում վարչապետը բացման խոսքում նշել է, որ երկրում ներդրումային հետաքրքրությունների որոշակի աճ կա.
«Այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկվում է առնվազն 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2․7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալով: Այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն ԱՄՆ դոլարի ծավալով, ըստ էության, գտնվում են իրականացման տարբեր փուլերում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ասուլիսի ընթացքում Փաշինյանը նաև անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, իր ընտանիքին ուղղված քննադատություններին, պարգևավճարների հետ կապված սկանդալներին, տնտեսական հեղափոխությանն ու այլ թեմաների:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...