Արդյո՞ք Արարատի մարզպետը դարձյալ պարգևատրել է ինքն իրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

Արդյո՞ք Արարատի մարզպետը դարձյալ պարգևատրել է ինքն իրեն

22:50 11.05.2019

«Այս տարի ես ինձ չեմ պարգևատրել, աշխատավարձն էլ չեմ բարձրացրել», – «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային.

Հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է Գարիկ Սարգսյանին, թե որքանով է մարզպետը հաստատում այն հանգամանքը, որ մարդը հետաքրքրվում է իր աշխատավարձով, երբ «ձախ» եկամուտներ չունի:

«Միանշանակ, այդպես է: Մենք բոլորին ցույց ենք տալիս, բաց ներկայացնում ենք մեր եկամուտները, մեր աշխատավարձի չափը:  Մարդիկ, հասարակությունը թող տեսնեն, որ այսօրվա՝ նոր Հայաստանի մարզպետները, նախարարները, քաղաքապետարանների աշխատողները աշխատում են զուտ էդ աշխատավարձի համար, այլ ոչ թե ակնկալիքներ ունենալով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝  կողքից այլ բիզնեսներ ու կաշառքներ ունենալ»,- ասել է Գարիկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով կզսպի գայթակղությունն այն մարդը, որ հարյուր հազարավոր դրամների հետ է գործ ունենում, բայց հիմա 300 հազար դրամի փոխարեն 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Արդյո՞ք նրան կզսպի հավելյալ 100 հազար դրամը.

«Միանշանակ, զսպող հանգամանք չի կարող լինել այն մարդկանց համար, ովքեր սովոր են նման գործելաոճով աշխատել: Մենք նույնպես ունեցել ենք նման դեպքեր, այդ մարդիկ այսօր հեռացված են աշխատանքից, նրանք մեզ հետ չեն աշխատում, որովհետև մենք պրակտիկայում տեսել ենք, փորձել ենք նրանց հետ աշխատել, բայց նրանք աշխատել են հին ձևերով, և իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են՝ կողքից այլ եկամուտներ ակնկալելով: Մենք այդ մարդկանց հետ որոշակի խոսակցություն ենք ունեցել, ինչից հետո բաժանվել ենք իրարից»,- ասել է Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

16:30 12.06.2025

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

16:25 12.06.2025

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հունիսի 12-ին հանդիպել են Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական կապեր: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

16:16 12.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։ ...

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան բազմաթիվ զոհեր

16:10 12.06.2025

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան բազմաթիվ զոհեր

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում հունիսի 12-ին վթարի է ենթարկվել Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Ահմադաբադից Լոնդոն AI171 չվերթը: Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Նրանց թվում են Հնդկաստանի, Բրիտանիայի, Կանադայի և Պորտուգալիայի քաղաքացիներ: Ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այն հարվածել է հանրակացարանի ճաշարանի հատվածին, զոհվել են բժշկական համալսարանի ուսանողներ։ Փրկարարները […] ...

Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

16:00 12.06.2025

Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկը՝ 1958 թվականին ծնված տղամարդը, մահացել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք՝ երեկ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ: Ճամբարակի […] ...

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

15:22 12.06.2025

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո: ...

BACK_TO_TOP