14:21 11.05.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Ադրբեջանից հնչած հայտարարությունը, թե ՀՀ վերնախավի այցելությունը Արցախ պրովոկացիա էր, և Հայաստանն է կրելու պատասխանատվությունը հետագա հնարավոր զարգացումների: Tert.am-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սա կրկին պատերազմի սպառնալիք է, Մնացականյանը պատասխանել է.
«Սպառնալիքի լեզվով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ խոսելը որևէ արդյունքի չի բերելու, որովհետև վստահ ենք մեր կարողություններում՝ պաշտպանելու, պաշտպանվելու: Վստահ ենք այդ ամենի մեջ բավարար, և ես իմ անունից չեմ խոսում, ես վստահ եմ, որ սա մեր հասարակության, մեր ժողովրդի ինքնավստահությունն է: Մենք շարունակում ենք խոսել շատ ինքնավստահ: Մենք ունենք մեր մոտեցումները»
«Փոխվե՞լ է արդյոք այսօր Ադրբեջանի հռետորաբանությունը» հարցին Մնացականյանը պատասխանել է, որ դա առօրյա գնահատման խնդիր է:
«Ես վստահ եմ, որ դա բնական երևույթ չէ, երբ դու ունես լեզվակռիվ, հռետորաբանություն, ատելության քարոզ և այդ ամենի մեջ փորձում ես գտնել հանգուցալուծում: Սա բնական իրավիճակ չէ: Այս տարիներին այնքան մեծ ներդրում է արվել այդ ատելության մեջ, որ այդ ամենը դուրս հանելը շատ բարդ գործընթաց է»,- նշել է նա:
Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
-Պարո´ն նախարար, անդրադառնանք բանակցային գործընթացին: Կարո՞ղ ենք արձանագրել, որ քննարկումների, ծանոթացումների, բանակցություն չկոչվող հանդիպումներն ավարտված են, այդ փուլն ավարտված է, և հիմա պաշտոնապես բանակցում ենք:
-Գիտեք, շատ զգայուն բան է, ձևակերպումները շատ յուրահատուկ են, որովհետև, երբ մենք հանդիպում ենք և խոսում ենք առանց թղթի, դա մենք չենք կոչում բանակցություն, այլ կոչում ենք ուղղակի հանդիպում: Ես այդքան էլ համաձայն չեմ այն առումով, այդ քննարկումը նույնպես բանակցություն է այն առումով, որ մենք ներգրավված ենք հստակեցնելու, ճշտելու այն դիրքերը, որի շուրջ մենք կարող ենք ուրվագծել, տեսնել` ինչ-որ հաջորդ քայլը հնարավոր է անել: Սա նույնպես բանակցություն է: Սա այդ գործընթացն է, որն իր մեջ ունի տարբեր ձևաչափեր, տարբեր ձևեր, տարբեր գործիքներ՝ օգտագործվելու առաջ շարժվելու համար:
-Մենք առանց թղթի բանակցում ենք ինչ-որ հստակ առաջարկների շո՞ւրջ, թե՞ պարզապես հնարավորությունների շուրջ:
-Ինձ թվում է, որ այս փուլում շատ էական էր ձևավորել, հստակեցնել և հասանելի դարձնել, պարզեցնել մեր իշխանության մոտեցումները: Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի որոշիչ ձայն այս գործընթացում, հիմա մենք դեռևս դրան չենք հասել: Բայց, բնականաբար, եղել է քսան տարվա ձևավորված ձևաչափ, սովորություն, և մենք ունենք մի նոր էլեմենտ, որի համար անհրաժեշտ է համբերություն, որովհետև այն, ինչ ասում ենք մենք, վստահաբար գիտակցում ենք, որ սա ունի շատ տրամաբանական հարցեր, որը վերաբերում է բանակցային գործընթացի արդյունավետությանը: Ոչ թե քմահաճույք է, ոչ թե մի այլ ինչ-որ գործառույթ, որն իր մեջ պարունակում է այլ թաքնված նպատակներ, սա բանակցային գործընթացի արդյունավետությունն ապահովելու հարց է: Համանախագահների կողմից ունենք արդեն այն իրավիճակը, որ համանախագահներն ընդունում են, որ ինչպես որ կողմերը կպայմանավորվեն, այդպես էլ հնարավոր է շարժվել առաջ: Բայց Ադրբեջանի կողմից մենք դեռևս այդ փուլում չենք, որ ասենք, թե եկել ենք, այդ հանգրվանին հասել ենք: Դրանով հարցը փակվե՞ց: Ոչ:
-Անշուշտ, այս հարցը շատ կարևոր է և կարելի է ասել, որ միշտ է եղել օրակարգում; Այսինքն` այնպես չէ, որ Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակը նախկինում չի հետապնդվել, ուղղակի այսօր ավելի շատ շեշտադրո՞ւմ է արվում դրա վրա:
-Կարելի է այսպես ձևակերպել` ձևաչափի վերականգնում:
-Սրա հետ կապված մեկ այլ հարց. մեր կողմից հայտարարվում է, որ սա մենք մտցրել ենք օրակարգ, այսինքն՝ այդ թվում Վիեննայում տեղի ունեցած ղեկավարների հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել է: Սակայն այդ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը պնդեց, որ մենք ուրախ ենք արձանագրել, որ այդ հարցն այլևս արդիական չէ, ֆորմատը չի փոխվում: Սակայն կար պայմանավորվածություն, որ մենք չենք դուրս գալիս բանակցություններից և փորձում հայտարարել, որ մենք հաղթողն ենք, դիմացինը՝ պարտվողը, մենք ունենք կառուցողական երկխոսություն և այլն: Այս երկու մոտեցումներն ինչպե՞ս են իրար հետ համադրվում:
-Հուսով եմ, որ մեր մյուս կողմը` բանակցող, ի վերջո կմտնի այդ փուլ, երբ իրապես կփորձի խուսափել հաղթողի և պարտվողի կարգավիճակից, մեր համար սա ո´չ հաղթողի, ո´չ պարտվողի հարց է: Սա շատ ավելի զգայուն է այն առումով, որ մենք առնչվում ենք մարդկանց կյանքերի հետ: Այսինքն՝ մեր պատասխանատվությունը, մեր զգայունությունը չափազանց մեծ է և չափազանց պարտավորեցնող, և հուսով եմ, որ մյուս կողմը նույնպես այդ զգացումով է առաջնորդվում այս խաղաղ հանգուցալուծում իրականացնելու համար: Հիմա, եթե մենք դեռևս այն փուլում ենք, որ նման մեկնաբանություն է լինում, հարցը չփակվեց, չէ՞: Մենք համբերություն ունենք և այս ամենը տեսնում ենք շատ կոնկրետ կոնտեքստում` արդյունավետ շարժ առաջ: Եվ մենք բազմաթիվ առիթներ ունեցել ենք ասելու, թե ինչու է սա արդյունավետությանը նպաստում, այո, բազմիցս ասել ենք:
-Փորձենք մի հարցում հստակություն մտցնել: Այսօրվա պարագայում հայկական կողմը պատրա՞ստ է մադրիդյան սկզբունքները որպես բանակցային հիմք ընդունել, թե ոչ: Որևէ ձևակերպմամբ ՝մադրիդյան սկզբունքները:
-Դուք հիշում եք վարչապետի պատասխանն այդ առումով և ապա վարչապետի կողմից ձևակերպված այդ մոտեցումը, որն արտահայտվեց համատեղ անվտանգության խորհուրդների նիստի ժամանակ՝ Ստեփանակերտում: Հարցն այստեղ գիտե՞ք ինչպես է, այդ սկզբունքները կամ այդ շրջանակը, որը կոչվում է այսպես կամ այնպես, բայց այդ շրջանակը համանախագահների կողմից ձևավորված շրջանակ է, իր մեջ պարունակում է որոշ սկզբունքներ, որոնց մեջ կան որոշ անորոշություններ:
-Եվ մենք պարզաբանո՞ւմ ենք այդ անորոշությունները:
-Մենք կարող ենք պարզաբանել այդ անորոշություններն այնպես, ինչպես պետք է: Իրենք փորձում են պարզաբանել այնպես, ինչպես իրենք են ուզում: Բայց սկզբունքորեն խոսքը վերաբերում է նրան, որ այդ անորոշությունից դուրս գալու կարողություններն այսօր այդ թեստավորման գործընթացում են:
15:40 13.06.2025
Fars. Իրանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինտերնետի հասանելիության վրաԻրանի իշխանությունները որոշել են ժամանակավոր սահմանափակումներ մտցնել ինտերնետին հասանելիություն ստանալու հարցում՝ կապված Իսրայելի հարձակման հետ: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարության մեջ: «Երկրում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով և իրավասու մարմինների որոշումների համաձայն՝ մտցվել են ինտերնետ մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ», – նախարարության հայտարարությունը մեջբերում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նախարարությունը […] ...
15:33 13.06.2025
Իրանը սկսել է պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումներիԹեհրանը նախաձեռնել է «անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ»՝ ի պատասխան Իրանի դեմ Իսրայելի հարվածներին, հայտարարել է Իրանի կառավարությունը։ «Իրանի կառավարությունը նախաձեռնել է անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ, որպեսզի Իսրայելը զղջա և զրկվի քնից»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը հայտնել էր, որ Իրանը վերջին մի […] ...
15:20 13.06.2025
Հրշեջ ավտոսանդուղքով աշխատանքների թեմատիկ պարապմունքներ ԵրևանումՆերքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը շարունակաբար իրականացնում է հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնագիտական կարողությունների ամրապնդմանն ու կատարելագործմանը միտված միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ծառայության արձագանքման արդյունավետությունը և ապահովել քաղաքացիական անվտանգության առավելագույն մակարդակ, ինչի շրջանակում հունիսի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել են «Աշխատանքներ բարձրությունների վրա հրշեջ ավտոսանդուղքով» խորագիրը կրող թեմատիկ տեսական և […] ...
15:12 13.06.2025
Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջՀակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...
15:07 13.06.2025
Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրըDefa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...