Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանի անտառտնտեսությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանի անտառտնտեսությունում

19:30 11.05.2019

Մայիսի 3-ին տեղեկեւթյուն էր ստացվել, որ Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնում ապօրինի հատվել են տարբեր տրամաչափի և տեսակի տասնյակ ծառեր:

Մայիսի 10-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.15-ին, բաժին են ներկայացվել 23-ամյա Հակոբ Ա․-ն և 24-ամյա Միքայել Գ․-ն, որոնք նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որ նախնական պայմանավորվածությամբ, հունվար-փետրվար ամիսներին ձեռնասղոցով պարբերաբար ապօրինի հատել են շուրջ 100 ծառ։

Ստացված փայտանյութը ձեռնասայլով տեղափոխել են իրենց տների բակեր ու մասնատել։ Փայտանյութի մի մասը անձամբ են օգտագործել, իսկ մյուս մասը՝ մեկ խորանարդը 12.000-14.000 դրամով վաճառել են տարբեր անձանց:

Ձեռնասղոցը հայտնաբերվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գնորդների ինքնությունը և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:
Քննությունը շարունակվում է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանը

16:41 12.06.2025

42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:36 12.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում հունիսի 12-13-ի կեսօրից հետո, 14-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, […] ...

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

16:30 12.06.2025

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

16:25 12.06.2025

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հունիսի 12-ին հանդիպել են Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական կապեր: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել […] ...

Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան էջից այն տեղեկությունը, որ խաղում է «Սպորտինգում», ֆուտբոլիստը հիասթափված է ակումբից

16:20 12.06.2025

Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան էջից այն տեղեկությունը, որ խաղում է «Սպորտինգում», ֆուտբոլիստը հիասթափված է ակումբից

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը հիասթափված է ակումբի գործողություններից, գրում է Record-ը: Պորտուգալական ակումբը խախտել է ֆուտբոլիստի հետ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ նրա տրանսֆերի համար պիտի պահանջեր 60 միլիոն եվրո: Այժմ «Սպորտինգը» պահանջում է 80 միլիոն եվրո ու ևս 10 միլիոն՝ որպես հավելավճար, ինչը խոչընդոտում է տրանսֆերի կայացմանը: Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

16:16 12.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։ ...

BACK_TO_TOP