17:25 13.05.2019
Գյումրիի ծայրամասային Սավոյան թաղամասում թափառող շները հարձակվել ու հոշոտել են տասնյակից ավելի ոչխարների ու գառների: Նման բան այս թաղամասում գրանցվում է ոչ առաջին անգամ. Համլետ Մուղդուսյանին պատկանող տնտեսությունն անցած տարի ևս տուժել է թափառող շներից:
Սավոյան թաղամասի բնակիչ Համլետ Մուղդուսյանը երկու տարի է, որ ծայրամասային թաղամասում ոչխարներ է պահում: Մանր եղջերավորներին ինքն էլ տանում է արոտավայր: Երեկ կարճ ժամանակով բաց դաշտում մենակ է թողել ոչխարներին, եկել է տուն, վերադարձել ու տեսել անասուններին հոշոտված վիճակում։
«Անձրև որ էկավ, ըսեցի ոչխարները թողնամ ստեղ, էրթամ պլաշ հագնիմ գամ, որ անձրևի տակ չմնամ։ 15 րոպե է տևել, տուն գնացի, էկա, տեսա ոչխարները սաղ տարածքով մեկ փռված են»,- պատմում է Համլետ Մուղդուսյանը:
Անասնապահը վստահ է, որ ոչխարներին հոշոտել են ոչ թե գայլերը, այլ թաղամասի թափառող շները։ Որպես ապացույց` ինքն ու մորթ անող հարևանը բերում էին վնասվածքների հետքերը, որոնք գայլերին բնորոշ չեն: Ասում են` տարածքում թափառող շները խոշոր են ու կատաղած:
«Հիմնականում գայլերը կոկորդը կծակեն, դմակը կպոկեն, բայց էս ոչխարների ո՛չ կոկորդն է ծակած, ո՛չ էլ դմակը` պոկած։ Գլխի մասից էր բռնած, վերևի հատվածից, իսկ կողքերից մանր թուլեքը ծակել էին»,- պարզաբանում է հոշոտված ոչխարներին մորթող Հայկարամ Խաչատրյանը։
21 ոչխարներից 13-ին երեկ են մորթել, մի քանիսին էլ` այսօր առավոտյան, մնացածն էլ վնասված վիճակում դեռ պահվում է անասնագոմում: Թափառող շների պատճառով ծայրամասային այս թաղամասում երեկոյան ժամերին տնից դուրս գալն անգամ վտանգավոր է:
Մարդկանց վրա հարձակումների դեպքեր ևս եղել են: Վնասազերծելու խնդրանքով բնակիչները շատ են դիմել քաղաքապետարանի կոմունալ բաժնին, բայց արձագանք չի եղել: Այսօր համապատասխան ծառայության աշխատողները եկան թաղամաս, պարզվեց` երեկ երեկոյան էլ էին եղել թաղամասում՝ փրկարարական վարչությունից դեպքի մասին ահազանգը ստանալուց հետո:
Այսօր նորից գալու նպատակը թափառող շներին գտնելն էր, իսկ ծառայության համար վնասազերծման միակ տարբերակը ոչ ավել, ոչ պակաս եղել ու մնացել է կրակելը, որը խիտ բնակեցված թաղամասերում անգամ վտանգավոր է: Հենց նույն եղանակով էլ այստեղ վնասազերծել էին թափառող շներից մեկին: Համլետ Մուղդուսյանը թափառող շների պատճառով կրած վնասի փոխհատուցման խնդրով պատրաստվում է դիմել ոչ միայն քաղաքապետարան, այլև մարզպետարան:
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...