Ո՞ւմ տոլման է ամենահամեղը. հայկական փառատոնը` նոր վեճերի առիթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Ո՞ւմ տոլման է ամենահամեղը. հայկական փառատոնը` նոր վեճերի առիթ

17:12 17.05.2019

Հայկական տոլմա

Տոլմայի գրեթե 70 տեսակ կա` խաղողի տերևով տոլմա, Էջմիածնի տոլմա՝ կաղամբով և բանջարեղենով, պասուց տոլմա, երևանյան տոլմա, Մշո տոլմա` պատրաստված կտրտած մսով և բլղուրով, «Փլըտուծ»` փլած դոլման, երբ տոլմայի բաղադրիչները մանրացնում են և միասին եփում, Տիգրանակերտի «փըթէ-փըլէ»՝  փաթաթած տոլմա, որը մատուցելու ժամանակ քանդում են, վրան ավելացնում ձվածեղ, մածուն-սխտոր։ Հնում Հայաստանի ամեն մի շրջան տոլմայի պատրաստման իր տարբերակն է ունեցել: Օրինակ` Վանում ընդունված է եղել դդմի ծաղկի մեջ դրված տոլման: Հադրութի շրջանում այն պատրաստել ու պատրաստում են լոբու տերևի մեջ: Ի դեպ, տոլմայի առաջին պահպանված բաղադրատոմսը 8-րդ դարի է:

Հայկական տոլմայի փառատոն

8-րդ դարից մինչև մերօրյա նորաձև տոլմաների բաղադրատոմսերին արդեն 9-րդ տարին կարելի է ծանոթանալ մեկ վայրում: Ավելին, կարելի է անգամ համտեսել: Այս տարի ևս կանցկացվի Տոլմայի փառատոնը: Առաջինը կազմակերպվել է 2011 թվականին, նպատակն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ին տոլմայի ծագումնաբանությունը ցույց տալն էր: Փառատոնն ամեն տարի տարբեր վայրում է կազմակերպվում: Կարևոր է, որ տեղանքը նաև պատմամշակութային արժեք ունենա: Այս տարվանը կանցկացվի մայիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ նախատեսված 30-ի փոխարեն 35 տաղավարով, ազգային երգ-երաժշտությամբ, նաև մրցութային անվանակարգերով: Դեռ 2018-ից մայիս ամիսն աշխարհի խոհարարական հարթակում հայտարարվել  է տոլմայի ամիս:

Տոլմայի համը հատել է սահմաններ

Հայկական տոլմայի փառատոններ արդեն աշխարհի տարեր երկրներում են կազմակերպվում՝ տեղի հայերի նախաձեռնությամբ: ԱՄՆ, Հնդկաստան, Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա: Ի դեպ, Գերմանիայում Տոլմայի այս տարվա փառատոնը դարձյալ մայիսի 19-ին է, իսկ Բուրիաթիայում` հունիս ամսին: Բուրիաթիայում անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցելու համար գրանցվել են մեկ տասնյակից ավելի շեֆ-խոհարարներ:

Հայկական բրենդ և ՅՈՒՆԵՍԿՕ

«Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում հայկական արժեքները 4-ն են, իսկ գորգը և տոլման գրանցված են որպես ադրբեջանական: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` սա այն կերակուրն է, որը պատրաստում են Ադրբեջանում, փոխանցում սերնդեսերունդ, բայց այն վեր է երկրի ներսում առկա էթնիկ և հոգևոր սահմաններից: Ի դեպ, ադրբեջանցիները պնդում են, որ «տոլմա» չէ, «դոլմա» է:

«Տոլմա» բառի ծագումնաբանությունը

Տոլմայի ծագման շուրջ հայ-ադրբեջանական գոստրոնոմիական հակամարտությունը չի զիջում ռազմական-քաղաքականին: Ադրբեջանցիները պնդում են, որ ճաշատեսակի անունն առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, թարգմանաբար նշանակում է լցոնված, մինչդեռ Թուրքիայի և Ադրբեջանի տարեց բնակիչները այն անվանում են «սրըլմըշ»՝ թարգմանաբար՝ փաթաթած:

Հայ մասնագետներն այլ բացատրություն ունեն՝  «տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ:

Տոլմայի աշխարհագրությունը

Նմանատիպ ճաշատեսակ ունեն Չինաստանից մինչև Ալժիր ընկած գրեթե բոլոր ասիական երկրները: Տոլմա պատրաստում են Թուրքիայում, Իրանում, Բուլղարիայում, Հունաստանում: Այս տոլմաները պատրաստման ձևով նման են, համով՝ ոչ այնքան: Ամեն մի երկիր այս կերակրատեսակը պատրաստում է իր ազգային խոհանոցին բնորոշ համեմունքներով, հատիկեղենով և լցոնումներով:

Օրինակ՝ հունական տոլմայի մեջ, ի տարբերություն կովկասյանի, մսից բացի, ամեն ինչ կա:

Տոլման` ֆիլմի հերոս և ոչ միայն

Գերմանացի պրոդյուսեր Օլիվեր Մյուսերը, տարբեր զանգվածային լրատվամիջոցներով բարձրացված տոլմայի հարցը, նկատեց, հետաքրքրվեց ու որոշեց  նկարահանել էքսպերիմենտալ փաստավավերագրական ֆիլմ՝ Dolma Diaries՝ «Տոլմայի օրագիրը»:

Տոլմայի ծագումնաբանությանն անդրադարձել են նաև բլոգերներ, հեռուստամեկնաբաններ, միջազգային լրատվամիջոցներ:

BBC-ն, օրինակ, դեռ 2017-ին կեսլուրջ-կեսկատակ գրել էր՝ Ղարաբաղը միակը չէ, որը բաժանում է հայերին և ադրբեջանցիներին:

Իսկ հայտնի ռուս ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն իր Twitter-ում, էլի 2017-ին, քվեարկություն էր կազմակերպել` ի վերջո և վերջնականապես պարզելու, թե տոլման հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական ճաշատեսակ է։ Ըստ այդ քվեարկության` տոլման հայկական է:

 

Ազգային արժեքները վիճարկման ենթական չեն

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը վստահ է՝ կլորիկ գումարի դիմաց տոլմայի մի այլ տարատեսակ էլ հայկական կհամարվի ճիշտ այնպես, ինչպես լավաշի դեպքում.

«Լավաշը համարեցին հայկական, հետո 7 երկիր վիճարկեց, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց` այդ երկրներին են վերագրվում տափակ հացի տարբեր տեսակներ, որոնցից մեկը համարեց լավաշը: Այո´, տափակ հացի մշակույթ կա աշխարհում, բայց լավաշը տափակ հաց չէ»:

Բացի տոլմայից

Ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին ադրբեջանցի երեխաները Թբիլիսիում ընթացող միջազգային պարային մրցույթի ժամանակ պարում էին Արա Գևորգյանի  «Արցախ» ստեղծագործության ներքո: Այդ մրցույթից հայերը վերադարձան քսան՝  1-ին, չորս՝ 2-րդ  և երեք` 3-րդ մրցանակով, իսկ ադրբեջանցիների տվյալ պարային խումբը հայկական պատվիրակության բողոքարկման արդյունքում որակազրկվեց:

Բայց արդյո՞ք «Արցախ» ստեղծագործությունն այլևս չի հնչի ադրբեջանական ֆիլմերում, գովազդներում ու հոլովակներում: «Արցախ» կատարումը տոլմայի նման  հերթականներից մեկն է, որ թուրքա-ադրբեջանական ազգը փորձում է սեփականաշնորհել, ինչպես քոչարին ու գորգագործությունը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP