10:42 29.07.2019
Այսօր լրանում է Մոսկվայում բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներին կալանքի տակ պահելու վերջնաժամկետը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել էր ավելի քան 1300 մարդ: Նրանցից շուրջ 150-ը դեռ գտնվում են ոստիկանության բաժանմունքներում: Այսօր նրանց պետք է կա՛մ ազատ արձակեն, կա՛մ մեղադրանք առաջադրեն:
Այս ամենին զուգահեռ ցույցերի կոչի համար ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ եղնջացան են ախտորոշել: Արևմտյան լրատվամիջոցները, հղում կատարելով Նավալնիի բժիշկներին, հաղորդում են, թե ընդդիմադիր գործչին, գուցե, թունավորել են:
Ռուսական ընդդիմադիր Meduza պարբերականի փոխանցմամբ՝ Ալեքսեյ Նավալնիի բժիշկներին թույլ չեն տվել զննել նրան: Այնուամենայնիվ, դռան ճեղքից Նավալնիին տեսնելուց հետո նրա բժիշկ Անաստասիա Վասիլևան գրել է, որ առկա գանգատները և ախտանիշները «չհստակեցված քիմիական նյութերի վնասակար ազդեցության հետևանք են»:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին կազմակերպված ցույցի մասնակիցները պահանջում էին Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին թույլ տալ ընդդիմադիր թեկնածուների մասնակցությունը:
11:57 19.07.2025
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են առևտրային համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլըՀնդկաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ավարտել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ «Հնդկական թիմը վերադառնում է», – հայտնել է գործակալությունը: Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ հինգերորդ փուլի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և ավտոմոբիլային արտադրության, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների, […] ...
11:45 19.07.2025
Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնության են եկել Թուրքիայի, Հորդանանի և նրա հարևանների կողմից աջակցվող հրադադարի շուրջ», – գրել […] ...
11:20 19.07.2025
Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներինԲելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
10:59 19.07.2025
Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել ենՀուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...
10:50 19.07.2025
Հրդեհ Ալավերդի քաղաքումՀուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...
10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...