14:29 16.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Անկարայում տեղի է ունենալու Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի մասնակցությամբ հերթական գագաթնաժողովը: Սիրիայի հարցով ժողովին քննարկվելիք թեմաներին, կողմերի դիրքորոշումներին ու սպասելիքներին է անդրադարձել «Euronews»-ի թուրքական ծառայությունը, փոխանցում է Ermenihaber-ը։
Մինչ վերոնշյալ թեմաներին անդրադառնալը, կայքը տեղեկացնում է, որ կայանալիք գագաթնաժողովի ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծում են Իդլիբ (այստեղ են հավաքված հակակառավարական մի շարք խմբավորումներ ու ահաբեկչական կազմակերպություններ-խմբ.) նահանգի հյուսիսային արվարձանները՝ գլխավորապես դաշտային հատվածները: Ըստ կայքի տեղեկությունների՝ ռմբակոծությունների հետևանքով վերջին 2 օրում 7 զոհ կա քաղաքացիական անձանցից: Նշվում է նաև, որ Սիրիայի պետական հեռուստաընկերությունը պարբերաբար հաղորդում է, որ բանակը միջանցք է բացել, և խաղաղ բնակչությունը կարող է դուրս գալ Իդլիբից՝ անցնելով կառավարության կողմից վերահսկվող շրջաններ:
Գալով կողմերի դիրքորոշումներին՝ հոդվածագիրը նշում է, որ հանդիպմանը Թուրքիան պահանջելու է, որ միջոցներ ձեռնարկվեն Իդլիբում հրադադարի շարունակականությունն ապահովելու և այնտեղի բնակչության հնարավոր գաղթը դեպի Թուրքիա կանխելու ուղղությամբ:
«Ռուսաստանը պահանջելու է, որ իր կողմից ահաբեկչական դիտարկվող խմբավորումների նկատմամբ Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի: Իրանն էլ, ինչպես նախորդ ժողովներին, այս անգամ էլ իր անհանգստությունն է հայտնելու տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունից»,- ասվում է հոդվածում:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիային մեծապես անհանգստացնում է Ասադի ուժերի գրոհները Իդլիբի վրա, քանի որ Անկարան մտավախություն ունի, որ դրանց շարունակականության դեպքում նահանգի խաղաղ բնակչությունը կարող է գաղթել դեպի սահմանակից Թուրքիա:
«Այստեղի (Իդլիբի-խմբ.) մեր սպասելիքները ժամանակավոր հրադադարը չէ: Առաջինը, որը շատ կարևոր է, այստեղի գաղթի դիմացն առնելն է: Երկրորդը՝ հրադադարի ապահովումն է, երրորդը՝ ահաբեկչական կազմակերպություններին վերահսկողության տակ առնելը»,- այս թեմայով «Reuters»-ին տված հարցազրույցում Էրդողանի խոսքերն է մեջբերել հեղինակը:
Ռուսաստանն էլ Սոչիի համաձայնագրով Իդլիբում լարվածության թուլացման երաշխավոր հանդիսացող Թուրքիային մեղադրում է Իդլիբում ռադիկալ կրոնական խմբավորումների դեմ անբավարար չափով պայքարելու մեջ:
Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան լուրջ անհամաձայնություններ ունեն այն հարցում, թե Իդլիբում տեղակայված որ խմբավորումը պետք է համարել ահաբեկչական, իսկ որը՝ ոչ՝ ակնարկելով, որ այդ հանգամանքը բարդացնում է հարցի լուծման հարցում առաջընթացի ապահովումը:
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...