11:46 29.11.2017
«ԵԱՏՄ-ին միանալով՝ բացասական հետևանքներ են եղել մի շարք ոլորտներում, չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը, ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը կրճատվել են, պետական պարտքն աճել է»:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու նախաձեռնությունը, նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև նշել է, որ հունվարի մեկից ուժի մեջ են մտնելու նոր մաքսատուրքերը, որի հետևանքով 900 անուն ապրանք թանկանալու է: Նրա գնահատմամբ՝ կարագի թանկացումն էլ է կապված ԵԱՏՄ-ի հետ, ավելին, ըստ նրա՝ թռչնամիսը կթանկանա, արտասահմանյան մեքենաների մաքսատուրքը ևս կբարձրանա:
«Այս թանկացումները հարվածելու են ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակին, մենք բարձրաձայնում ենք ու դրա լուծումն առաջարկում. Հայաստանն ավելի լավ պայմանով էր գործում իր մաքսային պարտավորություններով: Հիմա ընդդիմությունը կոնկրետ առաջարկ է անում այս թանկացումները կանխարգելելու, մերժելով այս նախագիծը՝ իշխանությունը մերժում է նաև թանկացումները»,-նշել է Էդմոն Մարուքյանը:
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ...
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...