«Ի սեր Աստծո». Մամեդյարովը ՌԴ քաղաքացի հայերին «հրավիրում է» Բաքու, միայն խնդրում՝ նախապես տեղեկացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

«Ի սեր Աստծո». Մամեդյարովը ՌԴ քաղաքացի հայերին «հրավիրում է» Բաքու, միայն խնդրում՝ նախապես տեղեկացնել

13:40 17.10.2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն «Известия»-ի հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելելու հարցին:

2018-ի ամռանը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական սկանդալ գրանցվեց. 81-ամյա Օլգա Բարսեղյանը՝ ազգությամբ հայ, Լենինգրադի բլոկադայի միջով անցած կինը, ժամանեց Բաքու, բայց նրան օդանավակայանից դուրս չթողեցին և երկրից արտաքսեցին: Ադրբեջանական իշխանությունները դա բացատրեցին նրանով, որ այս կնոջ համար՝ իբրև հայուհու, Ադրբեջանում գտնվելն անվտանգ չի լինի: Այս միջադեպը ՌԴ ԱԳՆ զայրույթն առաջացրեց: Մեկուկես տարի անց հաջողվե՞լ է արդյոք հարթել այս խնդիրը, թե՞ կարելի է ասել, որ հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքը Ադրբեջանում նորմ է դարձել:

– Ես չգիտեմ այդ հակասության մասին, նման բան չեմ հիշում: Ինչ վերաբերում է մուտքի արգելքին՝ երբեմն դա արվում է PR նպատակներով. հայկական ծագմամբ օտարերկրյա քաղաքացիները գիտեն այս հարցի զգայունության աստիճանը: Մենք ասում ենք՝ եթե կան հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են վերադառնալ Ադրբեջան, ի սեր Աստծո, թող գան, բայց նախապես թող առնվազն մեր դեսպանությանը տեղյակ պահեն, որովհետև մենք ՌԴ հետ առանց վիզայի ռեժիմ ունենք, սակայն տեղեկությունը, որ ստացվում է նախապես, մեզ թույլ կտա ինչ-ինչ էքսցեսներից խուսափել՝ հաշվի առնելով գոյություն ունեցող հակամարտության նկատմամբ Ադրբեջանում առկա զգայական ֆոնը: Մենք մեր ռուս գործընկերների հետ այս թեմայով միշտ բավական անկեղծ ենք խոսում:

Նշենք, որ 81-ամյա կնոջ մուտքն արգելելը եզակի դեպք չէր, 2017-ի փետրվարին իր 4 տարեկան երեխայի հետ ՌԴ քաղաքացի կնոջը ժամեր շարունակ օդանավակայանում իրավապահների հսկողության տակ էին պահել, նմանատիպ դեպք էր գրանցվել նաև նախորդ տարեվերջին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի հայ քաղաքացիներին Ադրբեջան մուտքի արգելքն ավանդույթ է դառնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունը

22:58 18.07.2025

Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նոր մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոյի» և Կալինինգրադի «Բալտիկայի» միջև առաջին խաղում առաջին խորհրդանշական հարվածը հասցրել է Դորա անունով շունը։ Նա մոսկովյան ակումբի դեսպանն է։ Խաղը տեղի է ունենում Մոսկվայում՝ Լև Յաշինի անվան «ՎՏԲ Արենա» կենտրոնական «Դինամո» մարզադաշտում: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, իսկ «Բալթիկան» հաղթեց Առաջին […] ...

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

22:46 18.07.2025

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

Հուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […] ...

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

22:29 18.07.2025

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP