Գյումրու հրթիռաշինության խմբակում կպատրաստեն հեռակառավարվող հրթիռներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

Գյումրու հրթիռաշինության խմբակում կպատրաստեն հեռակառավարվող հրթիռներ

22:11 03.11.2019

Գյումրիում գործող ավիամոդելային խմբակին կից այսուհետ կգործի նաև հրթիռաշինության խմբակ, որի սաները գյումրեցի 9-35 տարեկան պատանիներն ու երիտասարդներն են: Նրանք նախագծելու և ստեղծելու են հեռակառավարվող թռչող ու հետախուզական սարքեր, որոնք հնարավոր կլինի կառավարել մինչև 40 կմ հեռավորության վրա։

«Ավիամոդելային խմբակ Հայաստանում, որը զբաղվում է նաև ռադիոկառավարվող մոդելներով, գոյություն չունի, սա եզակի երևույթ է: Հիմա քանի որ դա ստացվել է մեզ մոտ, փորձեցինք նաև հրթիռաշինությունը, քանի որ օգտագործում ենք նույն բազան»,- ասում է Գյումրու ավիամոդելային խմբակի հիմնադիր Խաչատուր Թադևոսյանը:

Խմբակի սաների շարքերում կան նաև աղջիկներ, որոնք զբաղված են հատկապես հրթիռների դիզայնի ու արտաքին ձևավորման գործով։ Նորաբաց խմբակին   դետալներ  պատրաստելու համար անհրաժեշտ հաստոցներին առայժմ փոխարինում են ավտոմեքենաների տարբեր մասերից ու սառնարանների շարժիչներից պատրաստած ինքնաշեն սարքերը։

«Երբ խոսվում էր հրթիռաշինության խմբակի բացման մասին, առաջին արձագանքը եղավ Արցախից, և այնտեղ արդեն ավելի շատ հետաքրքրվողներ կան: Հետաքրքրվում են նաև տարբեր կազմակերպություններ, լուրջ կազմակերպություններ, որոնք դրսի հետ մեծ կապեր ունեն ու նաև կապեր բանակի հետ»,- նշում է «Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբի նախագահ Ժորա Աբգարյանը:

Գյումրու հրթիռաշինության ու ավիամոդելային խմբակի հիմնադիրներն առաջիկայում նախատեսում են խմբակներ բացել նաև հանրապետության մյուս մարզերում ու Արցախում, իսկ նորաստեղծ հրթիռների մոդելներով կմասնակցեն նաև ավիամոդելային սպորտաձևերի միցաշարերի, որտեղ մինչ այս հաղթանակներ ունեցել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը

20:28 16.07.2025

Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանն ասել է, որ իր հաջորդ մենամարտը կլինի այս տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին, հաղորդում է Чемпионат-ը՝ հղում կատարելով Global Reality-ն: «Ինձ ասացին, որ որոշում կկայացնեն մինչև հաջորդ շաբաթ։ Կա՛մ ես տիտղոսի համար մենամարտելու եմ Տոպուրիայի հետ, կա՛մ տիտղոսի համար մենամարտից առաջ ևս մեկ մենամարտ էլ կանցկացնեմ։ […] ...

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

20:19 16.07.2025

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՓԳՀ) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը ներկա էին ՓԳՀ հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեյիենը, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից՝ առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Կողմերը քննարկեցին մարզում […] ...

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

20:07 16.07.2025

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […] ...

SHANTNEWS

20:00 16.07.2025

SHANTNEWS

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

19:57 16.07.2025

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...

Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին

19:53 16.07.2025

Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով: […] ...

BACK_TO_TOP