13:23 19.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում կատարված գողությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երեք բնակչի:
Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի 20-ամյա բնակիչը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով համաքաղաքացիների հետ՝ ծնված 1990 և 1998թթ., 2018 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ապօրինի մուտք գործելով նույն քաղաքի բնակիչների այգիներ, հափշտակել են օղի թորելու համար նախատեսված պղնձի կաթսաներ՝ իրենց կափարիչներով՝ նշված քաղաքացիներին պատճառելով զգալի չափերով վնաս: Բացի դրանից՝ նոյեմբեր ամսին կատարած հափշտակությունից անմիջապես հետո 21-ամյա երիտասարդը օղի թորելու համար նախատեսված պղնձի կաթսան տեղափոխել է Վանաձոր քաղաք և իրացրել՝ այդ կերպ օժանդակելով համաքաղաքացիների կողմից կատարված հափշտակությանը:
Բացի դրանից՝ 21-ամյա երիտասարդը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Ալավերդի քաղաքի անչափահաս բնակչի հետ՝ ծնված 2002թ., վերջինիս պարտքի գումարը հափշտակություն կատարելու միջոցով մարելու և այդ կերպ նրա մոտ շահադիտական շարժառիթներ առաջացնելու եղանակով նրան հանցանքի կատարմանը ներգրավելով, 2019թ. հունվարի սկզբներին, ապօրինի մուտք գործելով Ալավերդի քաղաքի բնակչուհու առանձնատան լոգարան, հափշտակել են էլեկտրական ջրատաքացուցիչ սարքը՝ իր ցնցուղով՝ պատճառելով զգալի չափերի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաք 20-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 21-ամյա երիտասարդին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ) և ՀՀ Քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ալավերդի քաղաքի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ծնողների հսկողության հանձնելը:
Որոշում է կայացվել՝ անմեղսունակության վիճակում գտնվող՝ Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակչի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:20 19.07.2025
Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներինԲելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
10:59 19.07.2025
Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել ենՀուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...
10:50 19.07.2025
Հրդեհ Ալավերդի քաղաքումՀուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...
10:44 19.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ: ...
10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...