Շմոլ գազից թունավորման դեպք Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել ընտանիքի 7 անդամների կյանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+31.09 oC

Շմոլ գազից թունավորման դեպք Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել ընտանիքի 7 անդամների կյանքը

15:43 19.11.2019

Երևանում նոյեմբերի 18-ին «շմոլ գազով թունավորման» դեպք է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ 08 խումբը Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ 75-ամյա Սուսաննա Ն.-ն, 77-ամյա Ալբերտ Տ.-ն։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Մուրացան», բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից բժիշկների հերթապահ 14 խումբը նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել նույն հասցեի բնակիչ, 1-ամյա Կարինե Ա.-ին, իսկ ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 24-ամյա Սյուզաննա Ա.-ին, 28-ամյա Ռուզաննա Ա.-ին, 23-ամյա Ռաֆայել Տ.-ին, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 29-ամյա Ռիմա Տ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորվել են բնակարանում առաջացած գազի արտահոսքից:

Շնորհիվ Երևանի 103 շտապօգնության հերթապահ բժիշկների, «Էրեբունի», «Մուրացան» և «Արմենիա» բժշկական կենտրոնների բուժանձնակազմի՝ նշված անձանց կյանքին վտանգ չի սպառնում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում մարդասիրական օգնության կենտրոնի մոտ տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով ավելի քան 12 մարդ է զոհվել

12:19 19.07.2025

Գազայում մարդասիրական օգնության կենտրոնի մոտ տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով ավելի քան 12 մարդ է զոհվել

Շաբաթ օրը Գազայի հատվածի հարավում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մոտ Իսրայելի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Ալ-Ջազիրան»՝ հղում անելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։ «Պաղեստինյան բժշկական աղբյուրների համաձայն՝ Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող «Գազայի մարդասիրական հիմնադրամ» ամերիկյան կազմակերպության կողմից ղեկավարվող մարդասիրական օգնության կենտրոնի մոտ օկուպացիոն […] ...

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են առևտրային համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը

11:57 19.07.2025

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են առևտրային համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը

Հնդկաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ավարտել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ «Հնդկական թիմը վերադառնում է», – հայտնել է գործակալությունը: Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ հինգերորդ փուլի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և ավտոմոբիլային արտադրության, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների, […] ...

Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպան

11:45 19.07.2025

Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնության են եկել Թուրքիայի, Հորդանանի և նրա հարևանների կողմից աջակցվող հրադադարի շուրջ», – գրել […] ...

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

11:20 19.07.2025

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

BACK_TO_TOP