Ենոքավանում Կարմիր գրքում գրանցված հովազը հարձակվել է քաղաքացու վրա և մարմնական վնասվածքներ պատճառել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Ենոքավանում Կարմիր գրքում գրանցված հովազը հարձակվել է քաղաքացու վրա և մարմնական վնասվածքներ պատճառել

13:49 20.11.2019

Ենոքավանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշել է, որ վերքերը մշակել-կարելը տևել է մոտ երկուսուկես ժամ:

«Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, թևը նախաբազկի շրջանում էլի խոր վերք էր, երկու թևերը վնասված էին: Հիմա վիճակը կայուն է: Ստացել է փայտացման, կատաղության դեմ բոլոր պատվաստանյութերը: Եվս մեկ շաբաթ կգտնվի բժիշկների հսկողության տակ: Վերքերի մշակումը կազմակերպվում է, բոլոր հետազոտությունները կատարվել են, արդեն ելնում է ոտքի: Վախենալն էլ իր պարագայում չկա, քանի որ որսորդ է: Եթե որսորդ չլիներ, հարյուր տոկոս հիմա ողջ չէր լինի»,- նշել է Վազգեն Մարգարյանը:

Արման Գաբրիելյանը պատմել է, որ այդ անտառներում ինքն ունի մոտ 150 խոզ: Պարբերաբար գնում է ստուգելու, թե որտեղ են, պակասել են, թե ոչ: Երեկ էլ է գնացել: Կեսօրին մոտ տեսել է ճանապարհին ընկած մի խոզ՝ մի մասը կերած: Մի քիչ էլ է գնացել, տեսել է երկրորդ հոշոտված խոզին, հետո՝ երրորդին: Քայլելով բարձրացել է արյան հետքերով՝ դեպի Ենոքավանի բարձունքների ժայռոտ հատվածները: Այդտեղ ժայռերից մեկի մոտով անցնելիս գլուխը բարձրացրել է ու տեսել օդում իր վրա ցատկող կենդանուն: Դեպքը տեղի է ունեցել ժամը մոտ 13:20-ին: Լինելով փորձառու որսորդ՝ Արման Գաբրիելյանն արագ կողմնորոշվել է՝ ինչ անել. ինքնապաշտպանվել է՝ բռունցքը կենդանու բերանը մտցնելով, պայքարել մոտ հինգ րոպե, որից հետո կենդանին թողել հեռացել է:

Հարցին՝ ինչպիսին էր հովազը, Գաբրիելյանը պատասխանել է.

«Տեսել ու զգացել եմ կենդանուն շատ մոտից, կարող եմ մանրամասն նկարագրել: Կլիներ 80-90 կգ, փորի տակը սպիտակ-մոխրագույն էր, մեջքի ու կողերի հատվածը՝ բաց դեղնավուն, սև կիսաօղակներով: Կլիներ մոտ մեկ մետր, պոչը՝ 50-60 սմ»:

Անտառներից հիմա շատերն են պտուղ հավաքում. հովազի առկայությունը մեծ վտանգ է նրանց համար թե՛ հոգեբանական առումով (կարող են վախենալ և տարատեսակ հիվանդություններ ձեռք բերել) և թե՛ ֆիզիկապես՝ պայքարելու և փրկվելու համար:

«Եթե Արմանը փորձառու որսորդ չլիներ, հաստատ մենք լուրջ խնդիր կունենայինք»,- նկատել է բժիշկ Մարգարյանը:

Դեպքը քննարկելու համար երեկ հավաքվել են որսորդները, փորձել են հիշել, թե վերջին անգամ այս անտառներում երբ են հովազ տեսել.

«1960-ականներին այս անտառներում հովազ են խփել: Դրանից հետո այս տեղանքում հովազ չեն հանդիպել: Սա առաջին դեպքն է, սակայն տեղանքում կենդանու պահվածքից ակնհայտ է, որ նոր չի եկել. նվազագույնը վեց ամիս է՝ այստեղ է: Այս կենդանիները տարածքին տիրապետում են շատ արագ: Հաստատ մենակ չէ. կամ զույգ ունի, կամ՝ ձագ»,- թեման շարունակել է բժիշկը:

Հովազն ապրում է այն հատվածներում, որոնք մարդու համար անմատչելի են: Անտառում հիմա ընտանի կենդանիները շատ են:

«Վտանգը մեծ է թե՛ այդ անասունների համար՝ հովազի կողմից, թե՛ իր համար՝ անասնապահների կողմից: Այստեղ ոչ միայն խոզեր են պահվում, այլև ոչխարներ, այլ կենդանիներ, և ձմեռատեղի կա, որտեղից կենդանիներին նաև ձմռանը չեն իջեցնում: Եվ եթե սարերում նրա որսը պակասի, հովազը կփորձի ձմեռատեղի մտնել: Հիմա եթե փորձի անասնապահի կամ հոտի վրա հարձակվել, անասնապահը կրակելու է, սպանի: Դրա տուգանքն էլ մեծ գումար է: Այսինքն՝ եթե մարդը թեկուզ իր անվտանգության համար կրակեց, պիտի գնա, տասը տարի նստի դրա համար»,- ասել է բժիշկը:

Իրադրությունից միակ ելքը, որսորդների և բնակիչների դիտարկմամբ, բնապահպանների միջամտությունն է. վստահ են, որ բնապահպանները պիտի գնան, հատուկ գիշերային դիտարկման սարքերով հայտնաբերեն հովազին կամ հովազներին, քնեցնեն և տեղափոխեն Խոսրովի արգելոց: Թեպետ այս տարբերակն էլ, բժշկի կարծիքով, կարող է վերջնական լուծում չլինել:

«Այդ կենդանին, որ այստեղ հարուստ սնունդ է ճարել, էլի շատ արագ տեղափոխվելու է այստեղ: Հետո մեր բնությունն իդեալական է նման կենդանու համար՝ մեղմ է. Խոսրովի արգելոցում խստաշունչ ձմեռներ են: Այստեղ ձմռանն ամենաշատը մի ամիս է ձյուն նստում: Իսկ գետի ափերին առավել հանգիստ է»,- ասել է բժիշկը:

Նշենք, որ Կովկասյան ընձառյուծը (հովազը) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք Հայաստան հիմնականում գալիս են Իրանից: «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն՝ կովկասյան ընձառյուծ որսացողը կտուգանվի 3 մլն դրամով: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաեւ քրեական օրենսգրքով: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է Կովկասյան ընձառյուծի տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են առևտրային համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը

11:57 19.07.2025

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են առևտրային համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը

Հնդկաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ավարտել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ «Հնդկական թիմը վերադառնում է», – հայտնել է գործակալությունը: Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ հինգերորդ փուլի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և ավտոմոբիլային արտադրության, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների, […] ...

Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպան

11:45 19.07.2025

Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնության են եկել Թուրքիայի, Հորդանանի և նրա հարևանների կողմից աջակցվող հրադադարի շուրջ», – գրել […] ...

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

11:20 19.07.2025

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

BACK_TO_TOP