18:31 22.11.2019
2020 թվականին փողոցաշինության ծավալները Գյումրիում ավելանալու են: Ավտոճանապարհների հիմնանորոգումը կատարվելու է 4 ծրագրով՝ Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, սուբվենցիոն և տեղական բյուջեի միջոցներով:
Ավելի քան 20 կմ երկարության փողոց, հարակից մայթերով, նախատեսվում է նորոգել միայն Վերակառուցման և զարգացման բանկի միջոցներով: Փողոցաշինական այս ծրագրում ընդգրկվել են հիմնականում երկրորդական համարվող փողոցներ, որոնք կարևոր ենթակառուցվածք են ոչ միայն գլխավոր մայրուղիները տրանսպորտից բեռնաթափելու, նաև պատմական քաղաքի զբոսաշրջային վայրերի տեսքն ամբողջացնելու համար:
Անվադողերի վերանորոգման արհեստանոցում միշտ գործ կա: Գյումրիի Հաղթանակի պողոտային հարող նրբանցքներով անցնող մեքենաների կայանման տեղն է դարձել: Միայն այս տարածքում քանդված ավելի քան 10 փողոց կա, որոնք համարվել են երկրորդական ու փողոցաշինական ծրագրերի հերթում չեն էլ հայտնվել:
Կենտրոնական փողոցներին հարող, բայց երկրորդական համարվող ճանապարհները հաջորդ տարվա 23 ու 8 միլիոն եվրոյի 2-րդ տրանշում են: Ծրագիր են ընդգրկվել, քանի որ «Կումայրի» պատմական միջուկի մաս են ու զբոսաշրջային երթուղիներ:
Հայտնի ֆիլմի՝ իր վիճակով ու տեսքով նույնքան հայտնի պատշգամբին հարող և զբոսաշրջային մյուս ուղղություններով փողոցները առաջնահերթ նորոգումների շարքում են: Հիմնանորոգվող փողոցների ցանկը և մի քանիսի նախագծային փաստաթղթերը քաղաքապետարանի տրամադրության տակ են:
30-ից ավելի փողոց, ևս 2 հրապարակ հաջորդ տարվա հիմնանորոգումների ցանկում է միայն Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ծավալային առումով ծրագրի մեծ բաժինը Անի թաղամասինն է: Ծրագրվում է 10 փողոցի նորոգում, բայց 2020-ից աշխատանքների մեկնարկ Անի թաղամասում չեն խոստանում:
Ջրամատակարարման ցանցի նորացման ձախողված ծրագիրը խախտում է փողոցաշինության ժամկետները: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքերով` Անի թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացումը ձգձգվում է, ինչն էլ թույլ չի տալիս ասֆալտապատում սկսել։
Թաղամասի նորացման ծրագիրը դեռ 2015 թվականից էր շրջանառվում: 4 տարում նոր համակարգ թաղամասում չանցկացվեց: Հիմա, երբ կա հաստատված փողոցաշինական նոր ծրագրի փուլը, ջրամատակարարման համակարգը նորացնելու մասին քաղաքապետարանի դիմումներին դարձյալ հստակ պատասխան չկա։ Խոստացել են 2021 թվականին սկսել ծրագիրը, ինչը ևս ռեալ չէ։ Անի թաղամասով փոխարինել այլ փողոցներ, ծրագիրը չի նախատեսում: Առանց այս թաղամասի էլ հաջորդ տարվա փողոցաշինության ծավալները մեծ են նախորդի համեմատ:
Սա խնդիրներ է առաջ բերելու աշխատանքների կազմակերպման հարցում: Մի քանի փողոցների նախագծեր պատրաստ են, շինարարությունը սկսելու ժամկետը 2020-ի գարունն է: Որակով աշխատանք է պահանջվում, որի համար, ճշգրիտ նախագծից բացի, փորձառու աշխատուժ է պետք: Շինմրցույթներին դեռ հերթը չի հասել:
Փողոցաշինական աշխատանքներն ըստ ծավալների գնահատելու և իրականացնելու դեպքում հաշվարկել են, որ Գյումրիում կլինի մոտ 60 տոկոսով բարեկարգված փողոցներ, բայց հաջորդ տարվա ծրագրերից դեռևս դուրս են մնում Շիրակացի և Սավոյան փողոցները:
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...