12:57 23.11.2019
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։
Նախագահ Սարգսյանն առաջարկել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ապագային միտված նախագծերին` նշելով, որ մեր երկրի ապագան նորարարություններն ու նորագույն տեխնոլոգիաներն են. արհեստական բանականություն, մաթեմատիկական մոդելավորում, մեծ տեղեկատվության կառավարում։ Այս համատեքստում նա ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որն ուղղված է հենց այս ոլորտների զարգացմանը։ Ընդգծվել է, որ այս նախաձեռնության շրջանակում կան համագործակցության լայն հնարավորություններ։
Նշելով, որ Հայաստանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ՝ նախագահ Սարգսյանը որպես առաջընթացի գրավական կարևորել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը և քաղաքացիական հասարակության զարգացումը։
Այդ համատեքստում խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ անհրաժեշտ է համարել նման երևույթների նկատմամբ հասարակության հոգեբանության և մտածողության փոփոխությունը, նոր մշակույթի ձևավորումն ու հասարակական անհանդուրժողականությունը։ Նրա խոսքով՝ որպեսզի հիվանդ օրգանիզմը պայքարի հիվանդության դեմ, բարձրացնում են նրա իմունիտետը։ Նույն կերպ, որպեսզի պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ լինի, պետք է ձևավորել հասարակություն, որը մերժում է կոռուպցիան և ունի բարձր դիմադրողականություն նման երևույթների նկատմամբ։
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...