14:20 24.11.2019
Երևանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով առաջիկայում կկիրառվեն տեղական տուրքի արտոնություններ: Այդ մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Երևանում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց` 2019 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2020 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կկիրառվեն դրույքաչափի նվազեցման արտոնություններ:
Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար կսահմանվի 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով: Իսկ առևտրի օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 72.92 տոկոսի չափով:
Երևանի վարչական տարածքում հանրային uննդի եւ զվարճանքի օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար կսահմանվի 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով:
Ի դեպ, այս որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը` տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին: Բացի այս, նախատեսված արտոնությունները կկիրառվեն նաև այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել են 2020 թվականի հունվարի 1-ից:
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...