15:32 24.11.2019
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Տավուշում բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը:
Ամիսներ առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում էր ունեցել Ուկրանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էին «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիրը, որն իրագործելու են Հայաստանում և սկիզբը դրվելու է Տավուշի մարզից։
«Ecocars»-ը Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է, որն իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակներում:
Նախաձեռնող խումբը Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ ի դեմս Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի:
Այսօր արդեն այդ ծրագիրն իրականություն է։ Նոյեմբերի 23-ին Իջևանատուն ռեստորանի մոտ պաշտոնապես բացվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը։
Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ուկրաինայի հայերի միության և տարբեր մարզերի ներկայացուցիչներ, Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը և պատվավոր այլ հյուրեր:
«Այսօր մենք Տավուշի մարզում բացում ենք առաջին էլեկտրական լցակայանը։ Մեզ համար դա շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվելու, սպառողական մոտեցումից անցնելու արտադրողական մոտեցման։ Շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին, հատկապես Ուկրաինայի հայ համայնքին և շնորհավորում եմ իրենց մուտքը մեր կյանք, մեր մարզի տնտեսական, մշակութային կյանք»- նշել է Հայկ Չոբանյանը։
11:29 20.06.2025
«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամյան ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերի գնման մասին կետ։ «Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ 23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից։ Նա հիմնական […] ...
11:20 20.06.2025
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […] ...
11:12 20.06.2025
WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասինԿատարի իշխանություններն այս շաբաթ Իրանից նախազգուշացում են ստացել, որ եթե Միացյալ Նահանգները գործողություն սկսի Թեհրանի դեմ, վերջինս կարող է հարված հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, որոնցից ամենամեծերից մեկը գտնվում է Դոհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Կատարում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան։ […] ...
10:51 20.06.2025
Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...
10:26 20.06.2025
«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում էՆույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...
10:23 20.06.2025
Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաՇարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...