Ի՞նչ քայլեր պետք է անել օգտագործված հեռախոսը վաճառելուց առաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

Ի՞նչ քայլեր պետք է անել օգտագործված հեռախոսը վաճառելուց առաջ

19:50 02.12.2019

ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լրատվական գործակալությունից հայտնում են, թե ինչ քայլեր է պետք կատարել նոր հեռախոս ձեռքբերելուց հետո:

Նոր հեռախոս ձեռք բերելուց հետո հիմնականում մտածում ենք հինը վաճառելու մասին։ Դա անելուց առաջ անհրաժեշտ է համոզված լինել, որ մեր տվյալները գնորդի համար հասանելի չեն լինի հետագայում։
Տվյալները ձեռքով ջնջելու հիմնական տարբերակից բացի, կան կարևոր մի քանի քայլեր, որ պետք է անել հեռախոսը վաճառելուց առաջ։
Ստորև կխոսենք այդ քայլերի մասին.
1. Backup (տվյալների կրկնօրինակում)
Տվյալները կրկնօրինակելն ու այլ կրիչի վրա պահելը շատ կարևոր է։ Միշտ կարող է ինչ-որ անկանխատեսելի բան լինել, որի հետևանքով հնարավոր է կորցնեք շատ կարևոր նկարներ, փաստաթղթեր ու այլ տվյալներ։ Տվյալները պարբերաբար backup անելը հնարավորություն կտա ունենալ դրանք այլ կրիչի վրա ևս, արդյունքում մեկ կրիչից դրանք կորցնելու դեպքում չեք կորցնի տվյալներն ընդմիշտ։
iPhone-ի համար
iPhone օգտագործողները կարող են backup անել՝ օգտվելով հենց գործարանային հնարավորությունից, ու տվյալները կրկնօրինակել iCloud-ում։
Դա անելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Settings» -> «Storage & Backup» -> «iCloud backup»
Սա անելու համար դուք պետք է ունենաք iCloud-ի հաշիվ, որ տվյալները պահպանվեն այնտեղ։
Android-ի համար
Քանի որ Android համակարգով աշխատող հեռախոսները չունեն գործարանային ֆունկցիա backup անելու համար, պետք է օգտվել USB-ից։ Հեռախոսը USB լարով միացնել համակարգչին ու սմարթֆոնի տվյալներն ամբողջությամբ պատճենել համակարգչի մեջ։
2. Չմոռանալ հեռախոսից հանել SIM քարտն ու հիշողության քարտը։
SIM քարտը հնարավորություն ունի պահել կոնտակտային տվյալներ, ինչպես նաև հեռախոսահամարը օգտագործում ենք տարբեր հարթակներում գրանցվելու համար։ Ուստի, նախքան վաճառելը պետք է համոզվել, որ դրանք չեն մնում հեռախոսի մեջ ու հասանելի չեն դառնա այլ մարդու։
Իսկ հիշողության քարտի մեջ կարող են լինել կարևոր նկարներ, փաստաթղթեր ու այլ տվյալներ։
3. Factory reset (հեռախոսը բերել գործարանային վիճակի)
Նախքան հեռախոսը նոր տիրոջը հանձնելը անհրաժեշտ է մաքրել բոլոր տվյալները։
Իհարկե, կա հնարավորություն տվյալները ձեռքով մեկ առ մեկ ջնջելու, բայց իմացեք, որ այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ կարող եք ինչ-որ բան բաց թողնել, ու որևէ տվյալ հետագայում հասանելի կդառնա հեռախոսի նոր տիրոջը։
Տվյալներն ամբողջությամբ ջնջելու լավագույն միջոցը Factory reset ֆունկցիայից օգտվելն է, որը հեռախոսից ջնջում է ամեն ինչ ու այն բերում գործարանային վիճակի։
Մի քանի հավելյալ քայլեր, որ կարելի է անել հեռախոսը վաճառելուց առաջ։
1. Անջատել բոլոր սարքերը, որ միացված են հեռախոսին. ականջակալներ, սմարթ ժամացույցներ, կամ WiFi/Bluetooth սարքեր։
2. Դուրս գալ բոլոր հարթակների ձեր հաշիվներից։ Օրինակ՝ Facebook messenger, Gmail, Yahoo Mail, Google, Apple և այլն։
Android-ի համար
Android սմարթֆոններում գրանցված հաշիվները ջնջելու համար պետք է մենյուից մտնել Accounts ու հերթով ջնջել բոլորը։
Iphone-ի օգտատերերը պետք է համոզված լինեն, որ անջատված են Find My Phone ֆունկցիան, Apple ID-ն, և դուրս գան Apple account-ից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

12:27 15.08.2025

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին  ժամը 12:30- 19:00-ն  կդադարեցվի    Չուխաջյան ՇԵՆՔ  8-12-1 զույգերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

12:15 15.08.2025

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

12:05 15.08.2025

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր,  դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

11:45 15.08.2025

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

11:33 15.08.2025

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք  հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...

BACK_TO_TOP