19:54 02.12.2019
«Արևամանուկ» հոգեբանական աջակցության հիմնադրամը նշել է հիմնադրման 30-ամյակը: 88-ի երկրաշարժից հետո, հանրապետությունում առաջին հոգեբանական կենտրոնը հիմնվեց Գյումրիում, որն այս ոլորտում զարգացման նոր ուղղություն ու նոր մակարդակ բերեց Հայաստանում, ինչը մինչ այդ չկար:
Աղետի գոտու բնակիչներին հետերկրաշարժյան սթրեսները հաղթահարելու ու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու բարդ գործը ստանձնել էին Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության մասնագետները, որոնք հետագայում հայ հոգեբաններին ուսուցանեցին ու նպաստեցին Գյումրիում հոգեբանական ծառայության կայացմանը:
Առաջին հոգեբանական կենտրոնի երկարամյա աշխատակից Գոհար Գասպարյանը 30 տարվա լուսանկարներով էր եկել: Այս մեկը հենց դեկտեմբերի 1-ին Լենինականի նորաբաց հոգեբանական ծառայության առաջին աշխատանքային օրվա լուսանկարն է: 88-ին աղետի գոտուն օգնության եկած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ֆրանսիացի մասնագետներն առաջինը սկսեցին հոգեբանական աշխատանք տանել աղետյալների հետ։
Հոգեբան, հոգեվերլուծող Արմինե Գմյուր-Կարապետյանը նշում է, որ իրենք ունեն կազմակերպության ուսումնասիրությունները, որոնց համաձայն, երեխաների մոտ 70 տոկոսը 1988-ին ուներ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, և ընտանիքները, զբաղված լինելով չափից կարևոր, հրատապ ու դժվար խնդիրներով, երեխաներին մի տեսակ ուշադրության կենտրոնում չէին պահում։
Հոգեբանական վախեր, հարազատներին կորցրածների մոտ մեծ վշտի ցավ: Այս խնդիրներն էին, որ երեխաների մոտ հոգեկան անհավասարակշիռ վիճակ էին առաջ բերել: Նրանց օգնել էր պետք, իսկ Խորհրդային Հայաստանի ունեցած հոգեբանական ծառայությունները միայն տեսություն էին, որոնք գործնական կիրառում երբևէ չէին ունեցել,- ավելացնում է Արմինե Գմյուրն ու նշում, որ ֆրանսիացի մասնագետներից իրենք շատ բան սովորեցին ու հենց նրանք ներմուծեցին խորհրդատվությունը, հոգեթերապիայի առանձնահատկությունները, աշխատանքի հմտությունները։
Կենտրոնի հիմնումից մեկուկես տարի անց, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն իր առաքելությունը Հայաստանում ավարտած համարեց՝ վստահ լինելով, որ իրենց փոխարինողների հուսալի խումբ արդեն կար, ֆրանսիացի մասնագետներն հասցրել էին նրանց ուսուցանել: Հոգեբանական կենտրոնի ֆինանսավորումը ստանձնեց պետական բյուջեն: Բայց ոչ երկար ժամանակով։ 2005 թվականին կառավարությունը լուծարեց բոլոր հոգեբանական կենտրոնները՝ դրանց գործունեության անհրաժեշտությունն այլևս չգտնելով։ Բայց այս կենտրոնը շարունակեց գործել։
«Հուսո փարոս», «Նարեկ» հետագայում «Արևամանուկ». այս անվանումներով կենտրոնը գործեց 30 տարիների ընթացքում: Առաքելությունը մնաց նույնը՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասականերին:
Հոգեբանական կենտրոնի գործունեությունը շարունակելու գործում մեծ եղավ շվեյցարացի շինարար Լեոնարդո Գմյուրի դերը: Նա երկար տարիներ ֆինանսավորում էր կառույցի աշխատանքը: Իսկ 2006 թվականին Լեոնարդո Գմյուրի միջոցներով կառուցվեց «Արևամանուկ» հիմնադրամի շենքը։
Հոգեբանական կենտրոնը շարունակում է գործել միջազգային կառույցների ֆինանսավորմամբ: Մասնագետները նշում են, հոգեբանությունը որպես գիտություն միշտ զարգանալու տեղ ունի ու հիմա հոգեբանական աջակցության կարիք ունեցողներն ավելի շատ են, քան 1989-ին:
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...
11:33 15.08.2025
Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործումՌուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...