Չկա մի ուրիշ անձ, որ նվիրաբերել է բան ու տարածք չի ստացել. Մարուքյանը՝ քաղաքապետարանի ու ԿամԱԶ-ների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

Չկա մի ուրիշ անձ, որ նվիրաբերել է բան ու տարածք չի ստացել. Մարուքյանը՝ քաղաքապետարանի ու ԿամԱԶ-ների մասին

14:29 02.12.2019

«Հարց եմ տալիս, այդ ինչպե՞ս է եղել, որ հենց նրանք են նվեր տվել, ովքեր գործ են ունեցել քաղաքի հետ, այսինքն՝ չկա մի ուրիշ անձ, որ նվիրաբերել է բան ու տարածք չի ստացել, շինթույլտվություն կամ արտոնություն չի ստացել, և այս առումով կան կասկածներ, և դրանք փարատելու համար լավ կլինի, որ Մարությանը գնա եթերի և իր ճշմարտացիությունն ապացուցի»,- դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Դավիթ Խաժակյանի՝ քաղաքապետին ուղիղ եթերի հրավիրելուն, ապա Մարուքյանը կարծիք հայտնեց, որ քաղաքապետը չունի պատճառ այն չընդունելու:

«Ասում են՝ մենք ճիշտ ենք, կոռուպցիա չկա, սա մանիպուլյացիա է, սուտ է և այլն: Հիմա դա կարելի է ուղիղ եթերում քաղաքակիրթ ժողովրդական մշակույթին հարիր բանավեճի վերածել, և ով չի կարողանա ապացուցել իր խոսքերը, նա էլ կհամարվի պարտված»,- նշեց Մարուքյանը:

Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ուսումնասիրի քաղաքապետարանում արտոնություններ տալու, դրա դիմաց առավելություններ և գույք ստանալու, կոռուպցիոն ռիսկերը, շինթույլտվությունները, ընթացքի մեջ է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

12:27 15.08.2025

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին  ժամը 12:30- 19:00-ն  կդադարեցվի    Չուխաջյան ՇԵՆՔ  8-12-1 զույգերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

12:15 15.08.2025

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

12:05 15.08.2025

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր,  դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

11:45 15.08.2025

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

11:33 15.08.2025

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք  հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...

BACK_TO_TOP