14:47 02.12.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի շտապբուժօգնության 1-03 ծառայությունն օրվա ընթացքում սպասարկում է միջինը 750 կանչ: Որպեսզի բժիշկները հնարավորին արագ տեղ հասնեն՝ Երևանի վարչական շրջաններում գործում է ծառայության 7 ենթակայան: Շահագործման հանձնելուց հետո ավելի քան 30 տարի դրանք չէին հիմնանորոգվել: Այս տարի առաջին անգամ համայնքային բյուջեից ենթակայանների նորոգման համար քաղաքապետարանը գումար հատկացրեց: Այժմ 5-րդ ենթակայանում շինարարական եռուզեռ է:
«5-րդ ենթակայանն ունի մոտ 100-ից ավելի աշխատակից: Մինչև Ամանոր ենթակայանի մեծ մասը նորոգված կլինի»,-նշում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Այս ծավալի աշխատանքներ երբևէ չէին կատարվել: Ընթացիկ տարվա բյուջեով ևս մեկ ենթակայարան պետք է նորոգվի: Ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի, և բոլոր ենթակայանները կնորոգվեն»,- ասում է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
6-րդ ենթակայանի նորոգումն արդեն ավարտվել է: Բժիշկների, վարորդների, ընդհանրապես շուրջօրյա հերթափոխով աշխատող բուժանձնակազմի համար ենթակայանների նորոգումն առաջնահերթ էր: Անձնակազմն այժմ հանգստի մի քանի րոպեն անցկացնում է հարմարավետ սենյակներում: Առաջիկայում կթարմացվի նաև գույքը:
«Ակնկալվում է, որ աշխատանքները նաև ծառայության որակին կանդրադառնան, որովհետև շատ կարևոր են բժիշկների և սպասարկող անձնակազմի համար լավ պայմանները»,- նշում է Կամսար Բաբինյանը:
Երևանի շտապբուժօգնության ծառայությունում նախկին 36-ի փոխարեն գործում է 53 բրիգադ. 50-ը` գծային և վերակենդանացման, 2-ը՝ ֆելդշերական, ևս մեկը՝ հոգեբուժական: Մինչև տարեվերջ բոլորը բրիգադները կունենան նաև նոր համազգեստ:
Առողջապահության ոլորտում ներդրումները վերջին մեկ տարում զգալիորեն ավելացել են: Ժամանակակից և բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի 2020թ. բյուջեով շուրջ 250 մլն դրամ է նախատեսվում հատկացնել բուժհաստատությունների նորոգմանը՝ 2019-ի 150 մլն դրամի համեմատ: Այս ծախսերը ներառում են նաև ենթակայանների նորոգումը: Սա, իհարկե, առայժմ նախագիծ է, որն ավագանին առաջիկայում պետք է քննարկի ու հաստատի: Քաղաքային իշխանությունը մտադիր է նաև նոր սարքավորումներով համալրել բուժհաստատությունները:
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...
11:33 15.08.2025
Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործումՌուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...
11:20 15.08.2025
2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ 72կմ ճանապարհահատվածներ։ Գեղարքունիքի մարզում 2025 թվականին նախատեսված […] ...
11:08 15.08.2025
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպանական թիմը։ Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու նրա կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ։ Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը չի […] ...
10:58 15.08.2025
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունըՀնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկու երկրների միջև առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: «Մենք կարևորում ենք Հնդկաստանի հետ մեր հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համապարփակ կերպով ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Սա լիովին […] ...
10:47 15.08.2025
Միշուստինը վաղաժամ լքել է ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումը ՂրղզստանումՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վաղաժամկետ ընդհատել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր մասնակցությունը՝ Մոսկվա վերադառնալու համար: «Գործընկերներ, շնորհակալություն ուշադրության համար։ Միևնույն ժամանակ, խնդրում եմ ներողություն խնդրել, ես պետք է վերադառնամ Մոսկվա։ Դուք գիտեք, որ այսօր Ալյասկայում տեղի կունենա ռուս-ամերիկյան գագաթնաժողով՝ նախագահներ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Խնդրում եմ շարունակել հանդիպումը։ Մաղթում եմ ձեզ […] ...