Նոյեմբերի սկզբին թուրքական իշխանությունները Հասանքեյֆ գյուղում բնակվող մարդկանց հայտնել են, որ նրանց հեռանալու ժամանակն է: Չնայած բնակիչների և ակտիվիստների` տարիներ ձգվող բողոքներին, Տիգրիս գետի ափին գտնվող փոքր գյուղը շուտով ջրի տակ կանցնի` որպես ամբարտակի նախագծի մաս:
Իշխանությունները սկսել են գյուղից տեղափոխել պատմական որոշ հուշարձաններ, իսկ մյուսներն արդեն ոչնչացրել են:
Հասանքեյֆը գյուղ է, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում: Այն հազարավոր տարիներ բնակեցված է եղել հայերով. ներկայիս բնակիչների մեծ մասը քուրդ է: Գտնվելով «Մետաքսի ճանապարհ»-ի վրա՝ գյուղն իր 12000 տարվա պատմության ընթացքում տեսնել է բազմաթիվ քաղաքակրթությունների վերելք և անկում: Այնուամենայնիվ, այժմ իր սեփական անկումն է մոտ:
Գյուղը շուտով հեղեղվելու է լցվող ջրերից: «Իլիսու» ամբարտակի վրա շինարարությունն ավարտված է, և ջուրն արդեն սկսել է լցվել: 2020-ի փետրվարին նախատեսվում է սկսել էլեկտրաէներգիայի արտադրություն:
Թուրքիայի Պետական հիդրավլիկ նախագծերի գլխավոր ուղղությունը (DSI) վերահսկում է տարհանումը: Բնակիչները տեղափոխվում են նորակառույց գյուղ: Նախատեսվում է ընդհանուր թվով վեց պատմական հուշարձան տեղափոխել նոր բնակավայր: