17:35 02.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր արձագանքեց Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե հայկական կողմն է ձախողել հայ-թուրքական արձանագրությունների ընթացքը: Սա, ըստ նախարարի, հարց է, որի մասին նման ձևակերպումները տարօրինակ են այն առումով, որ այս ամենը գոնե տեղի է ունեցել մեր օրոք, մեր աչքի առջև, 100 տարի առաջ չի եղել:
«Մենք բոլորս ականատես ենք եղել, միջազգային հանրությունը ևս, այդ ամենը շատ թարմ է, շատ նոր է: Այն, ինչ է եղել Ցյուրիխում, ինչ զարգացում է եղել դրանից հետո, դա այսօրվա պատմություն է: Եթե թուրքական պետությունը ներկայացնող մարդիկ որևէ բարդույթ չունեն խեղաթյուրելու այս մեր օրերի պատմությունը, չհարգելու իրենց հանձնառությունները, արձանագրությունների տակ դրված իրենց ստորագրությունը, չունեն բարդույթ ձախողման մեջ մեղադրելու ուրիշներին, մասնավորապես՝ մեզ, ակնհայտ է, թե ինչպես մեկնաբանել 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի, փաստերի վերաբերյալ այդ ամենը, որ լսում ենք, վերանայելու մասին իրենց առաջարկները: Եթե խոսում են պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին, դա առաջարկ է՝ համաձայնելու ժխտողականությանը»,- ասաց նախարարը:
Հայաստանի՝ հակասական քաղաքականություն վարելու մասին մեղադրանքներին ի պատասխան՝ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքականության մեջ որևէ հակասություն չկա, շատ հստակ է:
«Մենք ասել ենք՝ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների, բայց դրա համար երկու կողմ է պահանջվում, իսկ երկրորդ կողմի քաղաքականությունն ամբողջովին այլ ուղղությամբ է աշխատում: Թուրքիայի՝ սպառնալիք լինելն արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ, գործողություններով ու հռետորաբանությամբ: Այն, ինչ մեր աչքի առաջ է տեղի ունենում՝ շարունակվող շրջափակումը, հարաբերությունների հաստատման որևէ քայլի բացակայությունը, ռազմական անվերապահ քաջակցությունն Ադրբեջանին՝ ԼՂ հարցի կոնտեքստում, այս ամենն իր ամբողջության մեջ արտահայտում է անվտանգային սպառնալիք ՀՀ համար»,- նշեց Մնացականյանը:
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...
11:33 15.08.2025
Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործումՌուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...