20:00 02.12.2019
Եվրամիության աջակցությամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը 2019-2025 թվականների համար։ Մինչ հաստատվելը, այն այսօր ներկայացվել է Շիրակի մարզում։
Ըստ նախնական տարբերակի` նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում հանրապետության բոլոր 10 մարզերի համախառն ներքին արդյունքը միասին ներկայիս 46 տոկոսից դարձնել 50 տոկոս, այսինքն՝ ընդամենը 4 տոկոսով ավելացնել և հավասարեցնել Երևանի ցուցանիշին։
Ներկաները սա համարել են զարգացման ցածր ցուցանիշ տնտեսական հեղափոխության գնացող երկրի համար։ Ներկայացվել է վերլուծություն, որ 2009 թվականից հետո համախառն ներքին արդյունքը Շիրակի մարզում նվազել է, և այժմ աղքատության ցուցանիշը 44,3 տոկոս է, հանրապետական միջինից կրկնակի բարձր։ Իսկ, թե ինչ մոտեցմամբ է մարզերում զարգացում ապահովվելու, ռազմավարական ծրագրում առանձին մարզերի տնտեսական ներուժի մասին վերլուծություն չկա, հստակ է միայն, որ առաջադեմ գյուղատնտեսությունն է դառնալու գերակա ոլորտ։
Ռազմավարության ուղղությունները ներկայացնելուց հետո ներկաները նշեցին, թե մարզերի մասին խոսելիս պետք է հստակ հասկանալ, թե տվյալ մարզը ինչքանով հնարավորություն ունի իր տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում բարձրացնելու, սա լուրջ ուսումնասիրություն է պահանջում ու վերցնել ասել, որ Երևանից ուզում ենք համախառն ներքին արդյունքը տեղափոխել մարզեր, դա կարող է ամպագոռգոռ հնչել, եթե հստակ հիմնավորում չկա, թե, օրինակ, Շիրակի մարզում ինչ ոլորտ զարգացնել, որ այդ տեղափոխությունը ստացվի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուն՝ Աշոտ Առուշանյանը, նշեց, որ իրենց մշակածն ընդամենը Հայաստանում տարածքային զարգացման քաղաքականությունն է, որը ամրագրելուց հետո նոր կանցնեն կոնկրետ քայլերի, այն է՝ ամեն մարզի համար էլ կմշակվի իր հնգամյա զարգացման ռազմավարությունը, որտեղ արդեն կնախանշվեն այն գործառնական քայլերը, որոնք կուղղվեն այս ծրագրի իրագործմանը։
13:09 15.08.2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...
13:05 15.08.2025
Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանովԵրևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
12:53 15.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր […] ...
12:40 15.08.2025
Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...