Քրգործ` Լճաշենում հողի բերրի շերտի վնասման և ապօրինի հանման դեպքի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

Քրգործ` Լճաշենում հողի բերրի շերտի վնասման և ապօրինի հանման դեպքի առթիվ

18:45 02.12.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության՝ դատախազություն ներկայացված արդյունքների ուսումնասիրությունները:

Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում բերրի հողաշերտի հանման փաստի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերը և տեղեկատվությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում նշված համայնքի վարչական տարածքում՝ Սարատեղի տանող ճանապարհի հարևանությամբ, հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից կատարված ընդհանուր` մոտ 12.954 ք/մ մակերեսով տարածքի հողերի խախտման և 11.271 խմ սևահողի հանման դեպքեր։

«Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.01.2005-ի որոշման հիման վրա կատարված հաշվարկի համաձայն՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով պատճառվել է էական՝ մոտ 2 մլն դրամի վնաս։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել Լճաշեն համայնքի վարչական տարածքում՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

12:27 15.08.2025

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին  ժամը 12:30- 19:00-ն  կդադարեցվի    Չուխաջյան ՇԵՆՔ  8-12-1 զույգերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

12:15 15.08.2025

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

12:05 15.08.2025

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր,  դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

11:45 15.08.2025

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

11:33 15.08.2025

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք  հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...

BACK_TO_TOP