19:11 02.12.2019
ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ մտահոգություններ ունեցող դասախոսների ու ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Հիշեցնենք, որ հանդիպում-քննարկում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 27-ին, երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից բողոքող ուսանողները նստացույցից հետո հանդիպել էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ:
Ուսանողների առաջին հարցը վերաբերում էր այն մտավախությանը, որ եթե Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը ոչ պարտադիր լինի, ապա շատ ֆակուլտետների ղեկավարներ կնախընտրեն դասաժամը տրամադրել տվյալ ֆակուլտետի դասախոսին, այլ ոչ թե հատկացնել վերոնշյալ առարկաներին:
Ի պատասխան՝ պարոն Գևորգյանը ևս մեկ անգամ փաստեց, որ իր համոզմամբ, ԵՊՀ կրթական ծրագրերի մեծ մասը կներառի նշված առարկաները, բայց ոչ այն ձևաչափով, ինչ կա հիմա.
«Եթե, օրինակ, ես լինեմ կրթական ծրագրի ղեկավարը, կառաջարկեմ Հայոց լեզու առարկան իրականացնել ոչ թե երկու կիսամյակում՝ երկու ժամով, այլև մեկ կիսամյակում՝ 4 ժամով: Հայոց պատմություն առարկան կառաջարկեմ իրականացնել 3-րդ կամ 4-րդ կուրսում, քանի որ այն պահանջում է ավելի մեծ կենսափորձ»:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարծիքով, մտահոգությունն իմաստ ունի.
«Բայց և այնպես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, եթե Հայոց լեզու առարկայի դասավանդումն արդյունավետ լինի որևէ կրթական ծրագրում, ապա մյուս կրթական ծրագրերում նույնպես կցանկանան ներառել առարկան»:
Ուսանողների հաջորդ հարցը վերաբերում էր բուհի ինքնավարությանը: Նրանցից մեկը հետաքրքրվեց, թե այն, որ օրենքի նախագծով Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվելու է լիազոր մարմնի կողմից, չի՞ հակասելու ինքնավարությանը:
Պարոն Գևորգյանը, ի պատասխան, նշեց, որ օրենքով կրթական ծրագրի պարտադրումն արդեն իսկ հակասում է ինքնավարությանը, ապա փաստեց, որ ցանկացած կազմակերպության քաղաքականությունը որոշում է հիմնադիրը:
«ԵՊՀ հիմնադիրը պետությունն է: Լինում են դեպքեր, երբ հիմնադիրը հրաժարվում է իր լիազորություններից, բայց այժմ այդ դեպքը չէ: Եթե մի պահ պատկերացնենք, որ բուհի Հոգաբարձուների խորհրդի կազմում պետք է լինեն միայն համալսարանականներ, ապա կսկսվի անառողջ պայքար, քանի որ այն բարձրագույն մարմին է և օժտված է լիազորություններով, և պարզ է, որ այդ կազմի անդամները շահերի բախում կունենան ռեկտորի հետ»,- ասաց Գեղամ Գևորգյանը և նշեց, որ ճիշտ կլիներ, եթե ռեկտորի պաշտոնը լիներ նշանակովի:
Ուսանողների հաջորդ հարցը վերաբերում էր նրան, որ կա իրավիճակ, երբ բուհն ավարտած ուսանողների որոշ մասը արտահայտվելու ճիշտ ձև չգիտի և չունի համապատասխան բառապաշար. «Ավարտական աշխատանք գրելու ձևերը նրանք սովորում են դասախոսից, մինչդեռ կարող էին սովորել Հայոց լեզու առարկայի շրջանակում»: Նա հետաքրքրվեց, թե ինչու պատշաճ կերպով չի գործում Որակի ապահովման կենտրոնը:
«Որևէ լեզու սովորելիս դուք չեք սովորի ավարտական աշխատանք գրել: Դա մասնագիտական և լուրջ գործ է: Դուք պնդումներ եք անում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Դուք չգիտեք կենտրոնի գործառույթները: Եթե նկատի ունեք, որ կան ուսանողներ, որոնց կրթական մակարդակը հեռու է ցանկալից, համաձայն եմ: Դրա համար կան գործառույթներ՝ ավելի գործուն: Որակի ապահովման համար, օրինակ, եկեք վերացնենք լուծարքի գաղափարն ընդհանրապես»,- ասաց պարոն Գևորգյանը: Նա փաստեց, որ պետական վերաբերմունքը չի կարող փոխել մարդկանց արտահայտվելու կարողությունը:
Նա անդրադարձավ նաև բուհական գործընթացում տարբեր մարդկանց կողմից քննարկվող կոռուպցիային․
«Սրա վերաբերյալ կան երեք դեպքեր: Առաջին դեպքը, երբ նյութական արժեքի դիմաց գնահատական են դնում: Դա հանցագործություն է, և պետք է դիմել իրավապահ համակարգին: Բուհի ղեկավարությունն անզոր է այդ դեպքերը կանխել, քանի որ փաստական ապացույցներին հասնելիս շատերը հրաժարվում են իրենց ցուցմունքներից: Այդպիսի օրինակ ԵՊՀ-ում եղել է:
Հաջորդ դեպքն այն է, երբ գնահատականը տրվում է ծանոթների կամ բարեկամների խնդրանքով: Սրա դեմ էլ ենք անզոր: Եվ երրորդ դեպքը, որն ավելի մեծ տարածում է գտնում, բարի դասախոսներն են, որոնք պարզապես նշանակում են գնահատականներ»:«Ինչ վերաբերում է նախարարի հետ հանդիպմանը, ապա կա հետևյալ իրավիճակը: Ինչ-որ մարդիկ պահանջել են նախարարի հետ հանդիպում, և վերջինս հանդիպել է նրանց հետ: Ես էլ այսօր ձեզ հետ եմ հանդիպում, և եթե իմ պատասխանները որևէ մեկին դուր չգան, կամ նա վիրավորվի դրանցից, ապա այդ դեպքերում ես անելիք չունեմ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Դուք այդ պատասխանները ճիշտ կհամարեք կամ սխալ, դա ձեր ընկալումն է: Նախարարի հետ էլ տեղի է ունեցել հանդիպում, որից հետո եղել է դժգոհություն: Իմ տպավորությամբ, հանդիպման մի կողմին հաջողվեց հունից հանել նախարարին: Անհաջող հանդիպում էր՝ երկուստեք»,- պարզաբանեց պարոն Գևորգյանը:
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...
11:33 15.08.2025
Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործումՌուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...