Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+27.09 oC

Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

20:33 02.12.2019

ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայումս նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթաց­քում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր, և այլ առավելություն՝ 165.000 ՀՀ դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարում: Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ նշված պաշտո­նատար անձի կողմից հիշյալ անձանց թույլատրվել է նաև պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպել՝ էական նյութական վնաս պատճառելով ՀՀ շրջակա միջավայրի նախարա­րութ­յան «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի օրինական շահերին:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը 2019թ. ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակով մի շարք քաղաքացիների խոտհունձ կազմակերպելու համար կաշառքի դիմաց տրամադրել է արտոնյալ պայմաններ: Մասնավորապես՝ թույլատրել է պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպելը, որի դիմաց, որպես կաշառք, պահանջել և ստացել է պայմանագրով չնախատեսված տարածքներից հնձված խոտի 30-ից 50-ը տոկոսը:

Պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կատա­րվել է խոշոր չափերով վատնում: Խոտհունձ կազմակերպելու մասին պայմա­նագրերով նախատեսված՝ նշված ՊՈԱԿ-ին տրամադրվող խոտի մի մասը՝ 500 խոտի տուկ, վաճառել է մի անձի, որի դիմաց պայմանվորված 1.100.000 ՀՀ դրամից ստացել է 600.000 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի վերաբերյալ պայմանավորվել են, որ այն պետք է վճարվի 2019թ. դեկտեմբերին:

Փաստի առթիվ 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդ­վածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ապա նախաքննություն կատարելու համար ուղարկվել Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ 2019թ. դեկտեմբերի 2-ին ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մաս 2-րդ կետով, 311-րդ հոդված 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 308 հոդված 1-ին մասով, 311-րդ հոդված 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքների լիարժեք պարզման նպատակով:                                              

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

11:45 15.08.2025

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

11:33 15.08.2025

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք  հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...

2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում

11:20 15.08.2025

2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում

2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ 72կմ ճանապարհահատվածներ։ Գեղարքունիքի մարզում 2025 թվականին նախատեսված […] ...

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

11:08 15.08.2025

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպանական թիմը։ Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու նրա կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ։ Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը չի […] ...

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը

10:58 15.08.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը

Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկու երկրների միջև առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: «Մենք կարևորում ենք Հնդկաստանի հետ մեր հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համապարփակ կերպով ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Սա լիովին […] ...

BACK_TO_TOP