21:39 03.12.2019
Միշտ հաճելի է քննարկել այն վայրերի ցանկը, որոնք կարելի է այցելել Նոր տարվա օրերին: 2020-ի համար ամենացանկալի վայրերի ցանկը որոշելու համար, դիմում ենք շատ ճանապարհորդող մեր ծանոթներին, ուսումնասիրում համացանցը:
Ճանապարհորդություններին նվիրված cntraveler.com-ն այցելության արժանի երկրների ցանկում առաջինը նշել է Հայաստանը:
Կայքը նշել է, որ Հայաստանը հաջորդ տարի լինելու է ամենաքննարկվող նպատակակետերից մեկը, և դա պայմանավորված չէ միայն Քիմ Քարդաշյանի կանոնավոր այցերով: Ryanair-ը, որպես երկրի հետ աշխատող առաջին լոու քոստեր, կսկսի թռիչքներ կատարել դեպի Հայաստան 2020 թվականից՝ ազդարարելով ճանապարհորդությունների նոր դարաշրջանի մասին: Հունվարին կմեկնարկեն Հռոմից և Միլանից Երևան թռիչքները, որին կհաջորդեն Մեմմինգենից Գյումրի, և Բեռլինից Երևան թռիչքները:
Կայքը նշում է, որ առաջին անգամ այցելողները կարող են ժամանակ անցկացնել Երևանում՝ Հայաստանի «վարդագույն» մայրաքաղաքում: Հյուրանոց մուտք գործելուց առաջ անհրաժեշտ է տեսնել գլխավոր տեսարժան վայրերը, ինչպիսիք են Հանրապետության հրապարակը, Կասկադը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Այնուհետև կարելի է ժամանակ անցկացնել Ամիրյան փողոցում կամ Մաշտոցի պողոտայում գտնվող ցանկացած բացօթյա սրճարանում, որտեղ մարդիկ հավաքվում են մայրամուտից հետո:
Մայրաքաղաքից դուրս կայքը խորհուրդ է տալիս այցելել եկեղեցիներ՝ Խոր Վիրապ, Նորավանք, Գեղարդ և Գառնիի հին հեթանոսական գեղատեսիլ տաճար: Բայց Հայաստանի գլխավոր ճարտարապետական զարդը համարվում է Էջմիածինը՝ աշխարհի ամենահին տաճարը, որն օծվել է 303 թ. և Վատիկանի հայկական համարժեքն է:
12:53 15.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր […] ...
12:40 15.08.2025
Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...