14:21 03.12.2019
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրա ադրբեջանցի գործընկերոջը՝ Էլմար Մամեդյարովին, լրագրողները հարց ուղղեցին հայ և ադրբեջանցի լրագրողների՝ փոխադարձ այցելությունների նախաձեռնության մասին: Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում այդ նախաձեռնությունը, որքանո՞վ օգտակար կլինեին արցախցիների և ադրբեջանցիների միջև հանրային հանդիպումները:
Լավրովը հիշեցրեց՝ այս տարեսկզբին եղել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպում, որտեղ ոչ պաշտոնական փաստաթուղթ է ստորագրվել, և որտեղ բոլորն արտահայտվել են հօգուտ հումանիտար միջոցառումների. դրանց մեջ էր նաև լրագրողների միջև շփումը: Դա, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, շատ կարևոր է, քանի որ ցանկացած որոշում պետք է ընդունեն մարդիկ, որ ապրում են այդ տարածքում՝ Հայաստանում, Ղարաբաղում, Ադրբեջանում, և որքան շատ շփվեն, որքան օբյեկտիվորեն լուսաբանեն շփման գծի երկու կողմերում տեղի ունեցողը, այնքան կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որ ձեռք կբերվեն:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրեց նաև, որ ինչ-որ պահի եղել են այդ կոնտակտները արցախցիների ու ադրբեջանցիների միջև, ցանկություն հայտնեց, որ դրանք վերականգնվեն, քանի որ, ի վերջո, հենց նրանք են որոշելու՝ ինչպես ապրեն:
Մամեդյարովը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել այս հարցը:
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...
13:17 15.08.2025
Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...
13:09 15.08.2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...
13:05 15.08.2025
Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանովԵրևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...