Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ընդգծել է, որ Ոստիկանության բաժնում սահմանված կարգի խախտում չի նկատել։
Նրա խոսքերով՝ ՀՅԴ-ական երիտասարդներից որևէ մեկը չընդունեց ներկայացված իրավախախտման պահանջը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել 22 անձ:
Քաղաքացիները բերման էին ենթարկվել ոստիկանություն «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Ավելի վաղ հայտնել էինք` ոստիկանները սկսել են ցուցարարների շղթան ցրելու գործողությունները: