16:08 09.12.2019
Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն (WADA) դեկտեմբերի 9-ին կայացրել է Ռուսաստանին միջազգային խոշոր մարզական իրադարձություններին մասնակցելու իրավունքից չորս տարով զրկելու որոշում: Առաջարկությունը վերաբերել է Օլիմպիական խաղերին և աշխարհի բոլոր առաջնություններին, ներառյալ ֆուտբոլը և հոկեյը, հայտնում է WADA-ի մամուլի ծառայությունը:
Բացի դրանից՝ Ռուսաստանն այս ընթացքում չի կարողանա դիմել միջազգային մրցաշարերի կազմակերպման համար:
«Կոմիտեն առաջարկությունը միաձայն հաստատել է»,- ասվում է WADA-ի հայտարարության մեջ:
Ռուսական РУСАДА հակադոպինգային գործակալության ղեկավար Յուրի Գանուսը РИА Новости-ին հաստատել է, որ WADA-ի գործադիր կոմիտեն միաձայն ընդունել է հանձնաժողովի առաջարկությունները, և նրա տեղակալ Մարգարիտա Պախնոցկայան շեշտել է, որ առաջարկությունը «Ռուսաստանի մարզական ղեկավարությանը պետք է մտածելու առիթ տա»:
«Ես լսում եմ ֆեդերացիաների նախագահներին ու փորձագետներին, ովքեր հպարտորեն հայտարարում են իրենց գործունեության մասին: Սա վկայում է այն, որ հակադոպինգային մշակույթը մեզ մոտ չի փոխվել, այս տարիների ընթացքում գաղափարապես ոչինչ չի փոխվել»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, Միջազգային օլիմպիական կոմիտեն կարող է համաձայն չլինել WADA-ի որոշման հետ և թույլ տալ Ռուսաստանին՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին:
Նմանատիպ որոշում կարող է կայացնել նաև ՖԻՖԱ-ն, որը կազմակերպում է Աշխարհի առաջնությունը Կատարում, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ն, որը կազմակերպում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը:
Ռուսաստանին հեռացնելու հիմնական պատճառը դոպինգային սկանդալն է՝ կապված Սոչիի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Ռուսաստանում այլ մրցումներին ռուս մասնակիցների դոպինգային կեղծ թեստերի հետ: Սա շարունակվում է արդեն մի քանի տարի: WADA-ն մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին համաշխարհային հակադոպինգային կանոնների լայնածավալ խախտումների մեջ, Ռուսաստանի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները:
2016-ին WADA-ն հրապարակել է ամբողջական զեկույց այն մասին, թե ինչպես են ռուսաստանցի մարզիկները զանգվածաբար օգտագործում դոպինգ 2014-ին Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ Ռուսաստանի պաշտոնյաները դա թաքցնում էին ամենաբարձր մակարդակով՝ սկսած սպորտի նախարար Վիտալի Մուտկոյից:
Մասամբ զեկույցի եզրակացությունները հիմնված էին մոսկովյան հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի ցուցմունքների վրա: Սոչիի օլիմպիական խաղերից կարճ ժամանակ անց նա փախել է Միացյալ Նահանգներ և դարձել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) տեղեկատու: Նա ասել է, որ ինքն անձամբ է մշակել և դոպինգ ուղարկել մեդալներ նվաճած շատ ռուսաստանցի մարզիկներին, այդ իսկ պատճառով Ռուսաստանը դարձել է առաջատարը մեդալների ընդհանուր մրցաշարերում: Օլիմպիական խաղերի իր լաբորատորիայի աշխատակիցները օգնել են թաքցնել խարդախությունները. նրանք թեստային նմուշները փոխարինել են «մաքուրներով» լաբորատորիայի հարևանությամբ գտնվող գաղտնի սենյակում:
WADA-ին հետագայում հաջողվել է հաստատել, որ 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերում ռուս 44 մեդալակիրներից 12-ի դոպինգային թեստերը բացվել են, իսկ 6 ռուս մարզիկների թեստերը կեղծ են: Ընդհանուր առմամբ, անկախ հանձնաժողովը Սոչիում հայտնաբերել է դոպինգ թեստերի հավանական փոխարինում 15 օլիմպիական մեդալակիրների մոտ:
Ռուսաստանն այդպես էլ չի ընդունել Սոչիում իր մարզիկների վերաբերյալ մեղադրանքները: Նաև Կրեմլը հրաժարվել է հայտնել, թե ովքեր են դոպինգ-ծրագրի հեղինակները և այն իրականացնողները: Փոխարենը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտոնատար այլ անձինք Ռուսաստանում դոպինգի մասին Մաքլարենի հանձնաժողովի զեկույցն անվանել են «կեղծված»:
Մաքլարենի զեկույցի հիման վրա Ռուսաստանի թիմին չի թույլատրվել մասնակցել Բրազիլիայում կայացած վերջին ամառային Օլիմպիական խաղերին, հիմնական թիմի բազմաթիվ մարզիկներին ևս թույլ չեն տվել մրցել, և նրանք զրկվել են արդեն նվաճած մեդալներից: 2018-ին կորեական Փհենյանում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում ռուս մարզիկները հանդես են եկել չեզոք դրոշի ներքո:
2018թ. WADA-ի փորձագետները ձեռնարկել են Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի դոպինգի նմուշների տվյալների բազայի լայնածավալ վերստուգում և ռուսաստանյան գործակալության տվյալների բազայում գտել են «դրսից միջամտության հետքեր», այսինքն՝ դոպինգի նմուշների «հազարավոր» փոխարինումներ: Հստակ բացատրություն, թե ինչ է տեղի ունեցել բազայի հետ, և ով և երբ է փոխարինել նմուշները, Ռուսաստանի իշխանությունները կրկին չեն կարողացել տրամադրել:
Տվյալների բազայի հետ կապված նոր սկանդալի ֆոնին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հանձնաժողովը կանոնակարգին համապատասխան խորհուրդ է տվել, որ գործադիր կոմիտեն Ռուսաստանին հեռացնի միջազգային մրցումներից չորս տարի ժամկետով:
20:16 07.08.2025
Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունըՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի […] ...
19:54 07.08.2025
«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին«Նյուքասլը» հարձակվող Ալեքսանդր Իսակին արգելել է մարզվել թիմի հետ, հաղորդում է talkSPORT-ը։ Շվեդ ֆուտբոլիստին թույլատրվել է մարզվել միայն թիմից առանձին: Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ակումբի նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիայում՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իսակին թիմից հեռացնելու որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ ...
19:50 07.08.2025
Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային […] ...
19:46 07.08.2025
ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունըՕգոստոսի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2024-2025 ուստարվա շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ըստ սահմանված կարգի՝ նորընծա լեյտենանտները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ […] ...
19:39 07.08.2025
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի նորանշանակ առաջին տեղակալի հետՕգոստոսի 7-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև գործընկերային և ռազմավարական, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ ...