15:32 09.12.2019
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանում այսօր մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, այլք:
Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպված երկօրյա Ֆորումի քննարկումները նվիրված են լինելու երկու երկրներում դատաիրավական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական քաղաքականությանն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերին:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է Թեա Ցուլուկիանիին և վրացական պատվիրակության անդամներին Երևանում և շնորհակալություն է հայտնել գործընկերոջը բարեկամ պետությունների միջև արդարադատության ոլորտում սերտ և փոխշահավետ համագործակցությանը նպաստելու համար:
Ռուստամ Բադասյանը հատկանշական է համարել դեկտեմբերի 9-ին և 10-ին ֆորումի անցկացումը՝ մանրամասնելով, որ դրանք համապատասխանաբար համընկնում են Կոռուպցիայի դեմ պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրերի հետ, ինչը և վերահաստատում է երկու բարեկամ երկրների արդարադատության նախարարությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու վերաբերյալ:
Կարևորելով շարունակական բնույթ կրող Ֆորումի անցկացումը՝ Հայաստանի արդարադատության նախարարը համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն կընձեռեն համատեղ ջանքերով լուծելու արդարադատության ոլորտում ծառացած խնդիրները՝ միաժամանակ հույս հատնելով, որ Երևանում կայանալիք երկօրյա Ֆորումը հնարավորություն կտա էլ ավելի խորացնելու և ընդլայնելու արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունել է վրաց գործընկերոջը և նշել, որ Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումներն ունեն առանցքային և հիմնարար նշանակություն՝ դրանք դիտարկելով որպես կարևոր նախապայման այլ ոլորտային բարեփոխումների իրականացման և արդյունքների գրանցման առումով: Այդ համատեքստում, փոխվարչապետը կենսական անհրաժեշտություն է համարել մեր երկրում անկախ, հաշվետու և կոռուպցիայից զերծ դատական համակարգի առկայությունը:
«Այս կարճ ժամանակահատվածում նշված ուղղությամբ կատարված վճռական քայլերը և կոնկրետ ծրագրերը թույլ են տալիս փաստելու, որ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու մեր նպատակը անպայման հաջողության է հասնելու»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխշահավետ գործընկերությունը հնարավորություն է ընձեռում բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ջանքերով դիմագրավելու նաև ժամանակակից համընդհանուր մարտահրավերներին՝ գտնելով դրանց լուծման գործուն ուղիներ, համագործակցելով միջազգային և բազմակողմ ձևաչափերում:
Հայաստանի փոխվարչապետը շեշտել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը մնալու է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում:
Վրաստանի փոխվարչապետ Թեա Ցուլուկիանին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին միջոցառումը Երևանում հյուրընկալելու համար և նշել, որ մեծ պատիվ է հայ գործընկերներին ներկայացնել վրացական բարեփոխումների հաջող փորձը և փոխադարձաբար լսել հայաստանյան հաջողությունների և ընդհանուր մարտահրավերների մասին:
Խոսելով վրացական բարեփոխումների հաջողություններից՝ Թեա Ցուլուկիանին ընդգծել է, որ մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ բարձր են գնահատել Վրաստանում իրականացվող բարեփոխումները՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության նվազեցման, բիզնեսի խթանման, հանրային ծառայությունների մատչելիության ուղղություններով:
20:40 07.08.2025
Նոր էջ հեռուստատեսային ոլորտում. վարկանշային չափումները նոր ընկերություն կիրականացնիՀայաստանում հեռուստատեսության համար նոր էջ է բացվում: Այսուհետ հեռուստատեսային արտադրանքի վարկանիշի չափումներ միջազգային փորձով ընկերություն է իրականացնելու: Հիշեցնենք, որ աուդիտի արդյունքում պարզվել էր, որ հեռուստատեսային չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
20:25 07.08.2025
Մոտայի «Լուդոգորեցը» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի են խաղացելՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Լուդոգորեցն» ու «Ֆերենցվարոշը» գոլեր չեն խփել։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բացակայում էր այս հանդիպման հայտացուցակից։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Հունգարիայի ու Բուլղարիայի չեմպիոնների պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բուդապեշտում։ ...
20:16 07.08.2025
Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունըՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի […] ...
19:54 07.08.2025
«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին«Նյուքասլը» հարձակվող Ալեքսանդր Իսակին արգելել է մարզվել թիմի հետ, հաղորդում է talkSPORT-ը։ Շվեդ ֆուտբոլիստին թույլատրվել է մարզվել միայն թիմից առանձին: Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ակումբի նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիայում՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իսակին թիմից հեռացնելու որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ ...
19:50 07.08.2025
Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային […] ...