Երևանի սեփական եկամուտների գանձումն ավելացել է 3 մլրդ 236 մլն դրամով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Երևանի սեփական եկամուտների գանձումն ավելացել է 3 մլրդ 236 մլն դրամով

16:35 09.12.2019

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մայրաքաղաքում գործող առողջապահական հաստատությունների կողմից բժշկական թափոնները ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչը զեկուցել է, որ թափոնների ոչնչացման հատուկ պայմանագրեր չունենալու համար բժշկական կազմակերպությունների նկատմամբ 21 վարչական վարույթ է հարուցվել:

Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրված են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ: Կառուցվող շինության մասին վկայող ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների տեղադրում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պայմանները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ համապատասխան նորմերի պահպանման ու շինհրապարակներից կեղտոտ անվադողերով դուրս եկող և բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների նկատմամբ:

Մայրաքաղաքի հետիոտնային անցումների անվտանգությունը կարգավորելու նպատակով տեղադրվում են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ: Քաղաքապետի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նաև տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը կարգավորելու նպատակով: Զեկուցվել է, որ Երևանում այլևս չկան հետիոտնային այնպիսի անցումներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ ժամ և ավելի է ու կարգավորված չէ: Կանչի ռեժիմով աշխատող հատուկ լուսացույցներ կտեղադրվեն անցումներում նաև 2020-ին:

Ամփոփվել են 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների պլանային և փաստացի ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%: Փաստացի հավաքված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3 մլրդ 236 մլն դրամով:

Բազմաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին տեղադրվում են գաղտնագրով փականներ: Համատիրությունը բնակիչների հետ արդեն իսկ 218 նման փական է տեղադրել: Շենքերի 255 մուտքերում էլ տեղադրվել են դռներ, որոնք նաև համալրվել են գաղտնագիր ունեցող փականներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր էջ հեռուստատեսային ոլորտում. վարկանշային չափումները նոր ընկերություն կիրականացնի

20:40 07.08.2025

Նոր էջ հեռուստատեսային ոլորտում. վարկանշային չափումները նոր ընկերություն կիրականացնի

Հայաստանում հեռուստատեսության համար նոր էջ է բացվում: Այսուհետ հեռուստատեսային արտադրանքի վարկանիշի չափումներ միջազգային փորձով ընկերություն է իրականացնելու: Հիշեցնենք, որ աուդիտի արդյունքում պարզվել էր, որ հեռուստատեսային չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մոտայի «Լուդոգորեցը» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի են խաղացել

20:25 07.08.2025

Մոտայի «Լուդոգորեցը» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի են խաղացել

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Լուդոգորեցն» ու «Ֆերենցվարոշը» գոլեր չեն խփել։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բացակայում էր այս հանդիպման հայտացուցակից։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Հունգարիայի ու Բուլղարիայի չեմպիոնների պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բուդապեշտում։ ...

Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը

20:16 07.08.2025

Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի […] ...

SHANTNEWS

20:00 07.08.2025

SHANTNEWS

«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին

19:54 07.08.2025

«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին

«Նյուքասլը» հարձակվող Ալեքսանդր Իսակին արգելել է մարզվել թիմի հետ, հաղորդում է talkSPORT-ը։ Շվեդ ֆուտբոլիստին թույլատրվել է մարզվել միայն թիմից առանձին: Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ակումբի նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիայում՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իսակին թիմից հեռացնելու որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ ...

Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր

19:50 07.08.2025

Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային […] ...

BACK_TO_TOP