Հայ ամերիկաբնակների ավելի քան 50 տարվա քարոզչության գագաթնակետը. Թրամփն ի զորու չի եղել համոզել Սենատի իր կողմնակիցներին՝ ընդդիմանալու բանաձևի ընդունմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+35.09 oC

Հայ ամերիկաբնակների ավելի քան 50 տարվա քարոզչության գագաթնակետը. Թրամփն ի զորու չի եղել համոզել Սենատի իր կողմնակիցներին՝ ընդդիմանալու բանաձևի ընդունմանը

15:40 13.12.2019

ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկել է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին` ի հեճուկս Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:

Սենատի բանաձևը պաշտոնապես ընդունում է 1915-1922 թվականների ընթացքում մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն: Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերին ընդունված նմանատիպ բանաձևից հետո դա հայ ամերիկաբնակների ավելի քան 50 տարվա քարոզչության գագաթնակետն է, որոնք նախագահին կոչ են անում հետևել օրենսդիրի օրինակին:

Մինչ այժմ Թուրքիան օգտագործում էր իր լծակները՝ որպես ԱՄՆ ՆԱՏՕ-ի դաշնակից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը «սառեցնելու» համար և սպառնում էր երկկողմ հարաբերությունների հետ կապված հետևանքներով: Սպիտակ տունը, մտավախություն ունենալով, որ Էրդողանի հետ արդեն լարված հարաբերությունները կարող են ավելի սրվել, փորձել էր ձգձգել Սենատի քվեարկությունը, գրում է The Guardian հեղինակավոր պարբերականը:

Վերջին շաբաթների ընթացքում երեք անգամ տարբեր հանրապետական սենատորներ փորձ են կատարել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը խափանել, բայց հինգշաբթի օրը Թրամփն այլևս ի զորու չի եղել համոզել Սենատի իր կողմնակիցներին՝ ընդդիմանալու բանաձևի ընդունմանը:

«Նախագահի մոտ պարզապես վերջացել են հանրապետական սենատորները»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և ավելացրել, որ ժամանակն է նաև Էրդողանին ընդդիմանալու:

Համբարյանը հայտնել է, որ Ամերիկայի Հայ դատի արշավը սկսվել է 1960-ականների կեսերին:

«Մենք ուզում ենք անհնարին դարձնել հայերի ցեղասպանությունը ժխտելն այնպես, ինչպես ստրկության կամ Հոլոքոստի դեպքում է»,- ասել է Համբարյանը, որը հավելել է, որ դեռ երեք տասնամյակ առաջ իր պատանեկության շրջանում սկսել է քարոզչություն իրականացնել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Քվեարկությամբ ԱՄՆ-ը դասվում է այն 32 երկրների շարքին, ովքեր հայերի զանգվածային սպանությունները ճանաչել են որպես ցեղասպանություն: Այս տարվա սկզբին ցուցակին միացել են Ֆրանսիան և Իտալիան: Մեծ Բրիտանիայում Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիրները պաշտոնապես  ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ոչ ամբողջ Մեծ Բրիտանիան:

Բանաձևի դեմոկրատ հեղինակ, Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեսը քվեարկությունից հետո հուզմունքից խեղդվել է՝ ասելով.

«Տեղին է և պատշաճ. Սենատը կանգնած է պատմության ճիշտ կողմում»:

«Մենք բոլորս լավ գիտենք այն սարսափները, որոնք կկրկնվեցին ավելի ուշ` XX դարում ՝ Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների միջոցով»,- ասել է Մենենդեսը հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:

«Այսպիսով, այսօր Սենատում մենք խախտում ենք այդ օրինաչափությունները»,- նշել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

13:44 08.08.2025

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Նա հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել […] ...

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

13:35 08.08.2025

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

13:30 08.08.2025

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...

Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել Վրաստանին

13:21 08.08.2025

Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել Վրաստանին

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը ռազմական գործողություններ սկսեց 2008 թվականի օգոստոսին և հսկայական վնաս հասցրեց Վրաստանի ազգային շահերին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր մենք պետք է հիշենք այն ժամանակվա կառավարության կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը, որոնցում նշվում է, որ Սաակաշվիլիի ռեժիմն է սկսել պատերազմը: Այս փաստաթղթերից փախուստ չկա, դրանք անհերքելի ապացույց են, որ այն ժամանակվա […] ...

Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

13:09 08.08.2025

Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ […] ...

«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

13:00 08.08.2025

«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Յոհան Կրոյֆի անվան մրցանակի հավակնորդների անվանացանկը: Տարվա «Լավագույն մարզիչ» մրցանակին հավակնում են հետևյալ մասնագետները։ Առնե Սլոթը – «Լիվերպուլ» Լուիս Էնրիկեն – ՊՍԺ Հանս-Դիտեր Ֆլիկը – «Բարսելոնա» Անտոնիո Կոնտեն – «Նապոլի» Էնցո Մարեսկան – «Չելսի» Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...

BACK_TO_TOP