14:58 13.12.2019
ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախանշված՝ Հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման շրջանակներում պարզվում են նմանատիպ առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Շիրակի մարզային վարչության կողմից օպերատիվ տեղեկությունների իրացմամբ տվյալներ են ստացվել Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ «Ա. Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում փաստացի աշխատանքի չհաճախած աշխատակիցների աշխատավարձերի գումարների յուրացման վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ա. Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով 2008թ. մինչև 2019թ. ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի իրեն վստահված միջոցների առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամ գումարի վատնում։ Մասնավորապես, նրա կողմից այդ ժամանակահատվածում որպես մարզիչներ են հրամանագրվել 5 անձինք, որպես պահակ՝ 2 անձինք, ովքեր պարբերաբար աշխատանքի չեն հաճախել, տևական ժամանակով անձնական նպատակներով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից:
Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի ստորագրությամբ աշխատավարձերի վճարման տեղեկագրում կեղծ տվյալների ներառմամբ հաստատվել է այդ ժամանակահատվածներում նշված անձանց կողմից աշխատանքի հաճախելու փաստը, նրանց բացակայության ընթացքում վերջինների անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել ընդհանուրը՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամ գումարներ, որոնք նրանք ստացել և տնօրինել են։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ և բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:35 08.08.2025
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալՊաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...
13:30 08.08.2025
Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFCՌիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...
13:21 08.08.2025
Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել ՎրաստանինՆախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը ռազմական գործողություններ սկսեց 2008 թվականի օգոստոսին և հսկայական վնաս հասցրեց Վրաստանի ազգային շահերին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր մենք պետք է հիշենք այն ժամանակվա կառավարության կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը, որոնցում նշվում է, որ Սաակաշվիլիի ռեժիմն է սկսել պատերազմը: Այս փաստաթղթերից փախուստ չկա, դրանք անհերքելի ապացույց են, որ այն ժամանակվա […] ...
13:09 08.08.2025
Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՕգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ […] ...
13:00 08.08.2025
«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է Յոհան Կրոյֆի անվան մրցանակի հավակնորդների անվանացանկը: Տարվա «Լավագույն մարզիչ» մրցանակին հավակնում են հետևյալ մասնագետները։ Առնե Սլոթը – «Լիվերպուլ» Լուիս Էնրիկեն – ՊՍԺ Հանս-Դիտեր Ֆլիկը – «Բարսելոնա» Անտոնիո Կոնտեն – «Նապոլի» Էնցո Մարեսկան – «Չելսի» Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...
12:54 08.08.2025
ԱՄՆ-ում ավելի քան 4000 մարդ ստիպված է տարհանվել հրդեհների պատճառով. APԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի հյուսիսում անտառային նոր հրդեհի պատճառով չորս հազարից ավելի մարդ պետք է անհապաղ տարհանվի, ևս 12,5 հազար մարդ նախազգուշացում է ստացել տարհանման հնարավոր անհրաժեշտության մասին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հրշեջներին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը սկսվել է հինգշաբթի կեսօրին։ Հինգ ժամվա ընթացքում այն ընդգրկել է գրեթե 600 հեկտար տարածք։ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և […] ...