Քիմ Քարդաշյանը միակ մարդն է, որ ուղիղ կապ ունի Թրամփի հետ. ամերիկագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Քիմ Քարդաշյանը միակ մարդն է, որ ուղիղ կապ ունի Թրամփի հետ. ամերիկագետ

16:42 13.12.2019

«ԱՄՆ նախագահը պարտավորված չէ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: ՀՀ իշխանությունների մասնակցությունը զրոյական է եղել, ունենք իրավիճակ, որ երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մեր նպատակն այն պետք է լինի, որ ԱՄՆ նախագահն այս մասին խոսելիս նշի «ցեղասապանություն» եզրույթը»,-  «Լազարևյան ակումբի» երրորդ նիստի ընթացքում` լրագրողների հետ զրույցում, ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:

Նա հատկապես ընդգծել է հայ համայնքի դերը ու առանձնացրել Քիմ Քարդաշյանի գործոնը ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառն արտաբերելու հարցում:

Մասնավորապես նշել է.

«Կարևոր տակտիկական քայլերից մեկը նաև Քիմ Քարդաշյանի ֆակտորն է, գիտենք, որ մեր լոբբիստական կառույցները շնորհակալություն էին հայտնում երեկվա իրենց աշխատանքի համար, գիտենք, որ լուրջ աշխատանք է կատարել Քիմ Քարդաշյանը նաև իր «Թվիթերի» և ֆեյսբուքյան գրառումների միջոցով, հենց նա այն մարդն է, որ բարի դրացիական և մտերիմ հարաբերություններ ունի Թրամփի վարչակազմի, մասնավորապես փեսայի հետ, ով ազդեցիկ մարդ է Վաշինգտոնում: Քարդաշյանը միակ մարդն է, որ ուղիղ կապ ունի նախագահ Թրամփի հետ ու բազմիցս հայտարարել է, որ իր նպատակներից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Այս ուղղությամբ էֆեկտիվ աշխատանք նույնպես պետք է տանել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

10:58 07.06.2025

ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Կրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին:  Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Լոուրենս Փիթսը ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահել է շուրջ 13 տարի՝ մեծապես նպաստելով […] ...

Լարսը բաց է

10:44 07.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը

10:31 07.06.2025

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Opel»-ի ուղևորին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդները […] ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

10:21 07.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

Գինու փառատոնի առաջին օրը՝ Երևանի Սարյան փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

10:15 07.06.2025

Գինու փառատոնի առաջին օրը՝ Երևանի Սարյան փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գինու փառատոնի բացմանը։ Ֆեյսբուքի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Գինու փառատոնի առաջին օրը Երևանի Սարյան փողոցում»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների՝ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԱԾ

10:00 07.06.2025

Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների՝ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԱԾ

Ի լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։ Ավելի վաղ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ […] ...

BACK_TO_TOP