17:03 13.12.2019
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է կալանավորված անձ, 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր շնչառական անբավարարությունը։
Վերջինս մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի վարույթում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով քննվող քրեական գործերով։
Հ. Թումանյանը կալանավորվել և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել 07.12.2019թ., ապա 12.12.2019-ին քրեակատարողական հիմնարկի բժշկի ցուցումով տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ խրոնիկական ալկոհոլիզմ ախտորոշմամբ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
10:44 07.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:31 07.06.2025
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ըՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Opel»-ի ուղևորին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդները […] ...
10:21 07.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:15 07.06.2025
Գինու փառատոնի առաջին օրը՝ Երևանի Սարյան փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գինու փառատոնի բացմանը։ Ֆեյսբուքի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Գինու փառատոնի առաջին օրը Երևանի Սարյան փողոցում»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
10:00 07.06.2025
Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների՝ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԱԾԻ լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։ Ավելի վաղ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ […] ...
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...