15:46 18.12.2019
Եվրոպական միության ղեկավարության փոփոխությունից հետո Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերությունները վերագործարկելու, վերանայելու հնարավորություն կա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
«Եվրամիությունում հերթական ինստիտուցիոնալ ցիկլի մեկնարկը մեր հարաբերություններում օբյեկտիվորեն «նոր ստարտի» հնարավորություն է տալիս։ Դա առնվազն առիթ է մտածելու, թե ով ենք մենք միմյանց համար հարափոփոխ աշխարհում»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, եվրոպական կողմի «մտածողները» պետք է ռազմավարական մոտեցում ցույց տան։
16:46 09.08.2025
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԿիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության […] ...
16:33 09.08.2025
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը. «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել մեր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-X-ում […] ...
16:22 09.08.2025
Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրելՆերքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերն ահազանգ է ստացել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Նուբարաշենի աղբավայրում գիշերը հրդեհ է բռնկվել, ահազանգ ենք ստացել հրդեհի մասին։ Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս […] ...
16:12 09.08.2025
Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԿատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Կատարը հույս է հայտնել, որ համաձայնագիրը համագործակցության նոր փուլ կհաստատի երկու երկրների միջև՝ հիմնված բարիդրացիության սկզբունքների վրա՝ դրանով իսկ իրականություն դարձնելով երկու ժողովուրդների ձգտումները խաղաղության, զարգացման և բարգավաճման հասնելու վերաբերյալ […] ...
16:00 09.08.2025
Հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են8-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 5 նիստ: Հանձնաժողովի ուշադրության տիրույթում են եղել աշխատանքային քննարկումները հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
15:53 09.08.2025
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է հերթական թանկարժեք տրանսֆերի մասին«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտնել է 22-ամյա հարձակվող Բենյամին Շեշկոյի՝ «Լայպցիգից» տեղափոխության մասին։ Սլովենացի ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2030 թվականի հունիսը։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «կարմիր սատանաները» Շեշկոյին ձեռք կբերեն 85 միլիոն եվրոյով, որից 76,5 միլիոնը գերմանական ակումբը կստանա միանվագ, իսկ 8,5 միլիոնը՝ բոնուսների տեսքով։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում […] ...