15:50 25.05.2018
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունից առգրավել են համակարգիչները և փաստաթղթեր: Նաև հարցաքննության են հրավիրել ընկերության որոշ աշխատակիցների: Այս մասին հայտնում է Aravot.am կյաքը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետևում կանգնած է ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը, որի պաշտոնավարման ժամանակ էլ ստեղծվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ը: Այս ընկերության տնօրենն էլ «Գազպրոմ-Արմենիա»-ի նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է:
ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը հաստատել է, որ այս ընկերությունում ԱԱԾ գործողությունները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում են արվել:
Հիշեցնենք, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը օրեր առաջ վստահեցրել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սպասվում են լուրջ բացահայտումներ:
10:00 07.05.2025
Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու իր համաձայնության մասինՊեկինը համաձայնել է առեւտրային բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ՝ հիմնվելով միջազգային հանրության ակնկալիքների, սեփական շահերի և ամերիկյան արդյունաբերության կոչերի վրա։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությունը։ «Չինաստանը որոշել է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով գլոբալ սպասումները, Չինաստանի շահերը և ամերիկյան արդյունաբերության և սպառողների կոչերը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի […] ...
09:50 07.05.2025
Պակիստանի վարչապետն ասել է, որ իրավունք ունի պատասխանել հնդկական հարձակմանըՊակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Իսլամական Հանրապետության հինգ քաղաքների վրա և հայտարարել պատասխան գործողություններ ձեռնարկելու իր իրավունքի մասին: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ «Դավաճան թշնամին վախկոտ հարձակում է իրականացրել Պակիստանի հինգ քաղաքների վրա։ Այս զազրելի ագրեսիան անպատիժ չի մնա։ Պակիստանը բացարձակ իրավունք է վերապահում վճռականորեն պատասխանելու Հնդկաստանի […] ...
09:45 07.05.2025
Մյանմայի զինվորականները երկարաձգել են հրադադարը մինչև մայիսի 31-ըՄյանմայի զինվորականները երկարաձգել են զինված էթնիկ խմբերի հետ հակամարտության ժամանակավոր հրադադարը մինչև մայիսի 31-ը։ Այս մասին հայտնում է հանրապետության տեղեկատվության նախարարությունը։ «Որպեսզի իշխանություններին հնարավորություն ընձեռվի շարունակել վերականգնողական աշխատանքները երկրաշարժից տուժած շրջաններում՝ ելնելով պետության և բոլոր քաղաքացիների շահերից՝ հասնելու կայուն խաղաղության և կայունության, Tatmadaw-ը (զինվորական ուժերը) երկարաձգել է ժամանակավոր հրադադարի ժամկետը մայիսի 6-ից մինչև 2025 թվականի […] ...
09:40 07.05.2025
Մխիթարյանի «Ինտերը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ եզրափակիչՄխիթարյանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցն է։ Միլանյան ակումբը «Բարսելոնայի» հետ դիմակայության պատասխան խաղում բարդագույն պայքարում հաղթել է 4-3 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է, ինչպես առաջին խաղում` 3-3։ «ՆԻնտերը» առաջին խաղակեսից հետո Մարտինեսի ու Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնանն» հետ բերեց կորցրածը Գարսիայի և Օլմոյի գոլերի շնորհիվ։ […] ...
09:35 07.05.2025
WSJ. ԱՄՆ-ը ակտիվացնում է հետախուզումը ԳրենլանդիայումԱՄՆ-ը ակտիվացրել է Գրենլանդիայի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրումը: Դա կարող է կապված լինել կղզին ձեռք բերելու Վաշինգտոնի ծրագրերի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ անցյալ շաբաթ Ազգային հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հրաման են ուղարկել ամերիկյան հետախուզական գործակալություններին։ Փաստաթուղթը, որն ուղղված է Կենտրոնական հետախուզական գործակալությանը, Ազգային անվտանգության գործակալությանը և […] ...
09:25 07.05.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 66 մարդ է զոհվելԵրեքշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 66 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը շարունակում են նոր հարձակումներ իրականացնել պաղեստինյան անկլավի վրա։ Նշվում է, որ չորեքշաբթի՝ մայիսի 7-ի կեսգիշերից սկսած, առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածին, այդ թվում հարավային Խան Յունիս քաղաքին իսրայելական հարվածների հետևանքով, որտեղ […] ...