«Երևան սիթիի» գանձապահներին ԱԱԾ են հրավիրում՝ հարցաքննության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+15.09 oC

«Երևան սիթիի» գանձապահներին ԱԱԾ են հրավիրում՝ հարցաքննության

17:43 28.05.2018

Aravot.am-ի տեղեկություններով՝ այս օրերին «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են.

«Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:

Լրատվամիջոցը նաև գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն, ըստ ԱԱԾ-ի բացահայտման, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում, այսինքն՝ այս սուպերմարկետում առևտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս Հոլդինգի» ՀԴՄ-ով, այլ նաև առանձին Ա/Ձ-ների միջոցով:

Եվ այս ամենն արվում է, որպեսզի «Երևան սիթիում» առևտրի մի մասը կատարվի Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչև 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում հարկը ավելացված արժեքի հարկով է վճարվում, սա նշանակում է 20% հարկ պետք է վճարի:

Այս սուպերմարկետի գանձապահներն «Ալեքս Հոլդինգից» առանձին ՀԴՄ- ներով են աշխատել, իսկ նրանց վերահսկելու համար սեփականատերը համակարգչային հատուկ ծրագիր էր պատվիրել, որ դրա միջոցով վերահսկել է բոլոր Ա/Ձ-ների ֆինանսական հոսքերը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Спорт-Экспресс»-ին հայտնի է դարձել, որ այս ամռանը  «Սևիլիան» կարող է կրկին փորձել ձեռք բերել Նաիր Թիկնիզյանին

10:55 07.05.2025

«Спорт-Экспресс»-ին հայտնի է դարձել, որ այս ամռանը «Սևիլիան» կարող է կրկին փորձել ձեռք բերել Նաիր Թիկնիզյանին

Ռուսական «Спорт-Экспресс»-ին հայտնի է դարձել, որ այս ամռանը իսպանական «Սևիլիան» կարող է կրկին փորձել ձեռք բերել «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ 25-ամյա խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է իսպանական թիմի նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Նա գլխավորել է «Սևիլիան» ապրիլին։ Հիշեցնենք, որ 69-ամյա մասնագետի նախորդ աշխատանքային վայրը Հայաստանի հավաքականն էր, ուր բազմիցս հրավիրվել է Նաիր Թիկնիզյանը։ Ավելի […] ...

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին

10:47 07.05.2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել IFC -ի աջակցությամբ Հայաստանում, հատկապես՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը։ Իվանա Ֆերնանդես Դուարտեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել նշված ենթակառուցվածքներում։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ...

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

10:38 07.05.2025

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից  կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

10:32 07.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ։ ...

Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները

10:25 07.05.2025

Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները

Հնդկաստանը հետախուզական տվյալներ ուներ Պակիստանից ահաբեկչական հարձակումների պլանավորման մասին և օգտվել է դրանք կանխելու իր իրավունքից՝ իրականացնելով «Սինդուր» գործողությունը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վիկրամ Միսրին։ «Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ մեր հետախուզական տվյալները ցույց են տվել, որ Հնդկաստանի վրա նոր հարձակումներն անխուսափելի են։ Հետևաբար, անհրաժեշտ է դրանք կանխել։ Այսօր առավոտյան […] ...

Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:20 07.05.2025

Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP