10:27 21.01.2020
Հունվարի 11-ից «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը համարվում է լուծարված: Պատճառը դեռ նախորդ տարվա հունիսից բարերարների ֆինանսավորման դադարեցումն էր, ինչի պատճառով հաստատությունը կուտակել էր շուրջ 20 միլիոն դրամ պարտք ու հայտնվել անելանելի վիճակում: Ոչ միայն գիշերօթիկի, նաև նույն շենքում գործող Հրանտ Դինքի անվան հանրակրթական դպրոցի հետագա գործունեությունը շարունակելու համար Մայր Աթոռն այդպես էլ նոր բարերարներ չգտավ: Այս 10 օրվա ընթացքում «Թռչունյան տան» երեխաների մի մասն արդեն վերադարձել է ընտանիք, մյուսները՝ տեղափոխվել այլ հաստատություններ:
«Թռչունյան տունը» խնամքի մյուս կենտրոններից տարբերվում էր ոչ միայն գործառույթով, այլև կարգավիճակով․ այն պետության ենթակայության տակ գտնվող կառույց չէր: Բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ ամիսներ առաջ հայտարարեց, որ իրավիճակից ելնելով՝ պետությունը պատրաստ է ստանձնել երեխաների խնամքը:
Հունվարի 10-ին արդեն նախարարության ու Մայր Աթոռի ներկայացուցիչները տեղում հայտարարեցին «Թռչունյան տան» փակման մասին: Որոշվեց գիշերօթիկի երեխաների մի մասին վերադարձնել ընտանիք, իսկ մյուսներին՝ տեղափոխել այլ հաստատություններ: «Ներկայացվել է 108 երեխայի տվյալ, որոնց մի մասը եղել են ուղղակի դպրոց հաճախող, իսկ մյուս մասը՝ խնամք ստացող:
Հիմա մենք էդ տարանջատումն ենք իրականացնում, որ հստակ իմանանք, թե որ երեխաներն են ուղղակի դպրոց հաճախել և վերադարձել իրենց տներ, իսկ որ երեխաները՝ մնացել, գիշերել այստեղ։ Ինձ թվում է, որ գիշերող երեխաները տեղափոխվել են «Նանսեն»»,- նշում է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։
«Թռչունյան տնից» Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատություն են տեղափոխվել ռիսկային խմբի երեխաները, որոնց տուն վերադարձն առայժմ անհնար է: Այս պահին խնամվող 68 երեխա կա Նանսենի անվան խնամքի կենտրոնում, այստեղ են բերվել ոչ միայն «Թռչունյան տան», այլև լուծարված մյուս՝ թիվ 1 գիշերօթիկի սաները:
«Մեզ մոտ տեղափոխվել են «Թռչունյան տան» ռիսկային խմբի երեխաները՝ թվով 21, և մեկ չափահաս աղջիկ: 21 երեխաներ են, բայց ոչ 21 ընտանիք, որովհետև ունենք բազմազավակ ընտանիքներ, ունենք երեխաներ մեկ ընտանիքից՝ երեք երեխա, ևս երեք երեխա, ևս երեք և մեկ ընտանիքից վեց երեխա»,-ասում է Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը։
Տեղափոխված 21 երեխաներն էլ դպրոցական են, որոնք սովորում էին «Թռչունյան տան» հանրակրթական դպրոցում: Այժմ հաճախում են թիվ 23 միջնակարգ դպրոց: Երեխաների տեղափոխությամբ խնամքի կենտրոնի ֆինանսավորումը չի փոխվել, բայց փոխվել է աշխատանքային գրաֆիկը: Հաստատությունն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին:
Երեխաների տեղափոխությունները կատարվել են ծնողների կամ խնամակալների դիմումների հիման վրա, բայց նրանց թվում կան երեխաներ, որոնց ծնողները դեռևս մարզպետարան չեն ներկայացել: «Թռչունյան տնից» ընտանիք վերադարձած երեխաներին ցուցաբերվել է բնաիրային ու ֆինանսական աջակցություն, սա սկզբնական փուլի համար, դեռ ընտանիքների կարիքների ուսումնասիրություն չի արվել։
«Մինչ այս պահը դեռևս մասնագիտական կարիքների գնահատում չունենք, ուղղակի երեխաների տեղափոխումն ենք կազմակերպել, այսօրվանից նոր կսկսվի մասնագիտական գնահատումը»,- նշել է Լիլիթ Գորգինյանը։
Արդեն ընտանիքում ապրող երեխաներից մի քանիսն էլ հաճախում են խնամքի ցերեկային կենտրոններ: Սոցիալապես առավել խոցելի ընտանիքների երեխաներից երեքը հաճախում են «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոն:
«Գյումրիում գիշերօթիկ հաստատությունների և «Թռչունյան տուն» մանկատան փակումից հետո հատկապես շատ-շատ են դիմումները՝ կենտրոնում ընդգրկվելու նպատակով: Լավագույն տարբերակն այդ երեխաներին ցերեկային կենտրոններ ընդգրկելն է: Միայն նախորդ շաբաթ «Թռչունյան տուն» մանկատնից ընդգրկել ենք երեք երեխաների ՝ 10, 11 և 12 տարեկան տղաների»,-նշել է «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի կոորդինատոր Աիդա Խաչատրյանը:
«Թռչունյան տան» նախկին սաներն առավելություն են ստացել, ցերեկային կենտրոն գալիս են ամեն օր, դասապատրաստումից բացի, տրվում է սնունդ ու սոցիալական աջակցություն: Իսկ Գյումրիի՝ առայժմ գործող միակ խնամքի հաստատությունում՝ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկում, երեխաները կմնան մինչև հունիսի 25-ը, դրանից հետո խնամվող բոլոր՝ 86 երեխաները ևս կվերադառնան ընտանիք, իսկ թե ռիսկային խմբում հայտնված երեխաների խնամքի կազմակերպումն ի՞նչ կարգով է լինելու, դեռ հստակեցումների փուլում է:
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...